Նեղոս Սինայեցի
Հետևաբար, այսպես է ասում Տերը. «Ահա´, Ես այս ժողովրդի առաջ գայթակղություններ եմ դնում, և հայրերն ու որդիները, հարևանը և նրա ընկերը միասին կսայթաքեն նրանցով ու կկործանվեն»:
Մեղանչելով մենք կրում ենք Աստծո պատիժները և խրատները: Հետևաբար Տերն ասում է. «Ահա այդ ժողովրդի վրա հիվանդություն կբերեմ, հայրերն ու զավակները միասին կվարակվեն նրանով» (Եր. 6։21): Եվ եթե այդ դեպքում մենք մեղքին մեղք ավելացնենք, ապա Աստված մահ կուղարկի մեզ վրա, որովհետև ասվածից անմիջապես հետո կրկին ասում է. «Հարևանը և նրա ընկերը կկործանվեն»:
Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Հետևաբար, այսպես է ասում Տերը. «Ահա´, Ես այս ժողովրդի առաջ գայթակղություններ եմ դնում, և հայրերն ու որդիները, հարևանը և նրա ընկերը միասին կսայթաքեն նրանցով ու կկործանվեն»:
Հետևաբար, այսպես է ասում Տերը. «Ահա ես այս ժողովրդին կտամ փլատակներ (կամ տկարություն) և հայրերն ու որդիները միասին կընկնեն նրանց տակ (կամ կթուլանան նրանով), հարևանը և մերձավորը կկործանվեն»: Մենք տեսնում ենք, որ կատարվում է այն ամենը, ինչով Տերը սպառնացել էր այս ժողովրդին. քանի որ նրանք անընդհատ ընկնում են իրենց աստվածհայհոյության մեջ և իրենց մեջ կայուն ոչ մի բան չունեն. նրանք տկար են: Զավակները հետևում են իրենց հայրերի աստվածհայհոյությանը և անընդհատ կրկնում են այդ հայհոյությունը. «Դրա արյունը՝ մեր վրա և մեր որդիների վրա» (Մատթ. 27։25): Եվ ոչ միայն նրանք, այլ նաև հարևանները և նրանց մերձավորները և բոլոր նրանք, ովքեր օրենքին և մարգարեներին հետևում են մահաբեր տառակերությամբ և ոչ թե կենսատու Հոգով, բոլորը հավասարապես կկործանվեն, ինչպես հավասարապես մեղք գործեցին:
Ա. Լոպուխին
«Դրա համար Տերն այսպես է ասում. «Ահա, Ես այս ժողովրդի համար գայթակղության քարեր եմ դնում, և դրանց պատճառով պիտի սայթաքեն հայրերն ու որդիները միասին, հարևանն ու նրա ընկերը, և պիտի կորչեն»»։(Սինոդական թարգ․)[21]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:18
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ ես հիւանդութիւն կը բերեմ այդ ժողովրդի վրայ, հայրերն ու զաւակները միասին կը վարակուեն նրանով, հարեւան ու ընկեր կը կորչեն միասին»:
(Արարատ թարգ․) Դրա համար Տերն այսպես է ասում. Ահա ես խոչընդոտներ եմ դնում այս ժողովրդի համար, և հայրերն ու որդիները միասին պիտի սայթաքեն, հարևան ու նրա ընկեր պիտի կորչեն»։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր. Ահաւադիկ ես տաց ի վերայ ժողովրդեանդ այդորիկ ախտ, եւ ախտասցին ի նմին, հարք եւ որդիք ի միասին. դրացին եւ ընկեր իւր կորիցեն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: