Երեմիայի մարգարեության մեկնություն 8:5

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Արդ, Երուսաղէմն այդ ժողովրդի հետ ինչո՞ւ խոտորուեց ժպիրհ խոտորումով. իրենց կամակորութեան մէջ յամառեցին ու չցանկացան դարձի գալ:
   
   «Որքան, ասում է, Ես նրանց ապաշխարության եմ կանչում, նրանք այնքան հեռանում են Ինձանի` ոչ այնքան մեղքին հակվելու, որքան Ինձ հաղթելու համար: Քանի որ նրանք կուռքերի և բոլոր ամբարշտությունների համար, հակառակ ճշմարտության և իսկության, ամուր բռնվել են ստից և չեն ցանկանում դարձի գալ»: Ոչ թե ասաց` «չեն կարող», այլ ասաց` «չցանկացան», քանզի ամբողջ նախանձախնդրությամբ հետևեցին անօրինություններին:

   

Ա. Լոպուխին

«Ինչո՞ւ է այս ժողովուրդը՝ Երուսաղեմը, համառ ուրացության մեջ գտնվում. նրանք ամուր կառչել են խաբեությանը և չեն ցանկանում դարձի գալ»։ (Սինոդական թարգմ․)[5]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 8։4
--------------------------------
[5] (Էջմիածին թարգ․) Արդ, Երուսաղէմն այդ ժողովրդի հետ ինչո՞ւ խոտորուեց ժպիրհ խոտորումով. իրենց կամակորութեան մէջ յամառեցին ու չցանկացան դարձի գալ:
(Արարատ թարգմ․) Ինչո՞ւ այս Երուսաղեմի ժողովուրդը մշտական ուխտադրժությամբ խոտորեց, կառչեց խաբեությանը և մերժում է հետ դառնալ։
(Գրաբար) արդ՝ ընդէ՞ր խոտորեցաւ ժողովուրդդ այդ եւ Երուսաղէմ՝ խոտորումն ժպիրհ. եւ պնդեցան կամաւք իւրեանց՝ եւ ոչ կամեցան դառնալ։