Երեմիայի մարգարեության մեկնություն 1:1

Ա. Լոպուխին

«Երե'միայի` Քեղկիայի որդու խոսքերը, որը (Երեմիան) Անաթոթում` Բենիամինի երկրում եղող քահանաներից էր»: (Սինոդական թարգ․)[1]
   

    Երեմիան ուղիղ կերպով քահանա չի անվանվում, հավանաբար այն պատճառով որ նա երբեք քահանայական ծառայություն չի մատուցել։

   «Անաթոթում»։ Այստեղ նշված է այն վայրը, որտեղ ծնվել և սկզբնական շրջանում ապրել է Երեմիան։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր:
(Արարատ թարգ․) Բենիամինի երկրում՝ Անաթովթի մեջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խոսքերը,
(Գրաբար) Պատգամն Աստուծոյ, որ եղեւ ի վերայ Երեմիայի Քեղկեայ, ի քահանայից անտի՝ որ բնակեալ էր յԱնաթովթ յերկրին Բենիամինի։