Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Եվ նաև Հուդայի արքա Հոսիայի որդի Հովակիմի օրոք՝ մինչև Հուդայի արքա Հոսիայի որդի Սեդեկիայի թագավորության տասնմեկերորդ տարվա վերջը, այսինքն՝ մինչև հինգերորդ ամսին Երուսաղեմի գերեվարությունը»: (Սինոդական թարգ․)[3]
«Եվ նաև», այսինքն՝ Տիրոջ հայտնությունները Երեմիային շարունակվեցին նաև հետագայում՝ Հովակիմի և մյուսների օրոք: Մարգարեն լռությամբ շրջանցում է Հովաքազի և Հեքոնիայի կարճատև գահակալության շրջանները, ինչը բնական է, սակայն ինչո՞ւ է այստեղ մարգարեի գործունեությունը սահմանափակվում Սեդեկիայի թագավորության 11-րդ տարվա 5-րդ ամսով, այն դեպքում, երբ հայտնի է, որ այն շարունակվել է նաև դրանից հետո։ Շատ հավանական է, որ դրանով ակնարկ է արվում, թե Հուդայի թագավորության անկմամբ ավարտվում է բուն հրեական ժամանակահաշվարկը (հրեական դարաշրջանը), և ըստ էության՝ Հուդայի թագավորության անկման ժամանակներից սկսած՝ մարգարեն դադարում է իրեն հասարակական գործիչ համարել՝ այդ բառի ուղիղ իմաստով։ Ընդ որում, հնարավոր է, որ 3-րդ համարում հիշատակված թվականը գլխավորապես վերաբերում է նրա գրքի 1-39-րդ գլուխներին, թերևս նաև՝ 46-51-րդ գլուխներին։
--------------------------------
[3] (Էջմիածին թարգ․) նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին:
(Արարատ թարգմ.) Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի օրերին, մինչև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը, հինգերորդ ամսում։
(Գրաբար) Եւ եղեւ յաւուրս Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Հրէաստանի, մինչեւ ի վախճան մետասաներորդի ամին Սեդեկիայ որդւոյ Յովսիայ արքայի Յուդայ՝ ցգերութիւնն Երուսաղէմի, յամսեանն հինգերորդի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: