Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Տերը մեկնեց Իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա Ես Իմ խոսքերը դրեցի քո բերանում»»։ (Սինոդական թարգ․)[9]
Երեմիան չպետք է շփոթվեր նաև իր ոչ ճարտարախոս լինելու պատճառով։ Չէ՞ որ նա պիտի հռչակեր ոչ թե իր խոսքերը, այլ Աստծու խոսքը։ Ի նշան այն բանի, որ այսուհետ Տերն է Իր խոսքը դնելու նրա բերանում, Նա Իր ձեռքով դիպավ Երեմիայի շուրթերին (հմմտ. Ես. 6։7, Եզեկ. 2։9, 3։1)՝ այդպիսով մարգարեի բերանը դարձնելով Իր բերանը
--------------------------------
[9] (Էջմիածին թարգ․) Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի:
(Արարատ թարգմ.) Տերը մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա ես իմ խոսքերը քո բերանի մեջ դրեցի։
(Գրաբար) Եւ ձգեաց Տէր զձեռն իւր առ իս՝ եւ մերձեցոյց ի բերան իմ, եւ ասէ ցիս. Ահա ետու զբանս իմ ի բերան քո։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: