Երեմիայի մարգարեության մեկնություն 2:1

Ա․ Լոպուխին

1-2. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»: [1] «Գնա՛ և բացականչի՛ր Երուսաղեմի դստեր ականջներին. «Այսպես է ասում Տերը. «Ես հիշում եմ քո երիտասարդության ընկերասիրությունը, քո սերը, երբ դու հարս էիր, երբ հետևում էիր Ինձ անապատում՝ այդ չսերմանված երկրում»»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի խոսքը սկսվում է Իսրայելին այն սիրո մասին հիշեցմամբ, որով երբևէ Իսրայելը վերաբերում էր Տիրոջը։ Այդ սիրո համար Տերը միշտ թշնամիներից պաշտպանում էր Իսրայելին (1−3−րդ համարներ)։

   «Երուսաղեմի դստեր ականջներին» արտահայտությունն ավելի ճիշտ է եբրայերենից թարգմանել «Երուսաղեմի ականջների առջև» տարբերակով։ Այս նախաբանը, ինչպես երևում է, հակասում է հաջորդող խոսքի բովանդակությանը, որտեղ մարգարեն խոսում է Աստծո հետ ոչ թե միմիայն Երուսաղեմի, այլ ամբողջ Իսրայելի հարաբերությունների մասին։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այդ ժամանակ Պաղեստինում Իսրայելի միակ ներկայացուցիչները մնացել էին Հուդայի թագավորությունը և Երուսաղեմը․ իսրայելական  հյուսիային 10 ցեղերն արդեն ասորական գերության մեջ էին։
--------------------------------
[1] (Էջմիածին թարգ․) Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. «Գնա՛ երուսաղէմացիների ականջներին ձա՛յն տուր ու ասա՛.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ.