Երեմիայի մարգարեության մեկնություն 2:16

Ա․ Լոպուխին

«Եվ Մեմֆիսի ու Տափնայի որդիները կերան քո թագը»։ (Սինոդական թարգ․)[16]
   
   «Մեմփիսի և Տափնասի որդիներ»−ը եգիպտացիներն են։ «Մեմփիս»−ը (եգիպտերեն՝ «mennofer», թարգմանվում է՝ «լավ ապաստարան») ներքին Եգիպտոսի հայտնի ու գլխավոր քաղաքն է։ Դրա ավերակները Կահիրեից դեպի հարավ ընկած Միտ−Ռաքենե գյուղի մոտ են։ «Տափնաս»−ը Դաֆնին է, որն ընկած է Պելուզիումից 16 հռոմեական մղոն դեպի հարավ արևմուտք։ Սա ամրություն էր, որը կառուցվել էր Փսամմետրիքս I−ի կողմից, որպեսզի հետ մղեր արաբների և սիրացիների կողմից եկող հարձակումները։ Այս բերդը իշխում էր Նեղոսի վրա, որը Եգիպտոսից Ասիա  տանող միակ ճանապարհն էր։

   «Կերան քո գագաթը» արտահայտությունն ավելի ճիշտ է եբրայերենից թարգմանել «կտրեցին կամ ածիլեցին քեզ» տարբերակով։ Մազերի այս  կտրումը ստորացման և սուգի խորհուրդ ունի (Եր․ 47։5, 48։37, Ես․ 3։17)։ Հավանաբար, մարգարեն այստեղ նկատի ունի եգիպտացիների արքա Նեհաոյի դեմ տեղի ունեցած ճակատամարտում հրեաների Հովսիա թագավորի կրած պարտությունը և մահը (Դ Թագ․ 22։29)։
--------------------------------
[16] (Էջմիածին թարգ․) Մեմփացիներն ու տափնացիները ճանաչեցին քեզ ու ծաղրեցին:
(Արարատ թարգ․) Մեմփացիների ու տափնացիների որդիներն էլ քո գլխի գագաթը կոտրեցին։
(Գրաբար) եւ որդիքն մեմփացւոց եւ տափնացւոց՝ ծանեան զքեզ եւ այպանեցին։