Երեմիայի մարգարեության մեկնություն 2:18

Ա․ Լոպուխին

«Եվ հիմա դու ի՞նչ ունես Եգիպտոսի ճանապարհին, որ Նեղոսից ջուր խմես, և ի՞նչ ունես Ասորեստանի ճանապարհին, որ նրա գետից ջուր խմես»։ (Սինոդական թարգ․)[18]
   
   Երկու եբրայական թագավորություններն էլ իրենց համար օգնություն էին փնտրում՝ մեկը Եգիպտոսում, մյուսը Ասորեստանում։ Նրանք մոռանում էին, որ Եհովայի պես հավատարիմ և հուսալի պաշտպան ունեն։

   Այստեղ «ջուր խմել» արտահայտությունը նշանակում է օգնություն, աջակցություն փնտրել։ Այստեղ մարգարեի կողմից վերցված պատկերը բացատրվում է նրանով, որ կիզիչ Պաղեստինում ջուրը հատկապես անհրաժեշտ է հոգնած ճանապարհորդի համար։ Նեղոսը եբրայերեն «Շիքոր»−ն է, որը թարգմանվում է որպես «խավար, սև»։ Եբրայեցիներն այն պատճառով էին Նեղոսին այդպես անվանում, քանի որ վարարման ժամանակ այն ամբողջովին սև տիղմով էր պատված լինում։

   «Գետ»−ը Եփրատն է, որը գերազանցապես արժանի է գետ անվանմանը (Ծննդ․ 31։21
--------------------------------
[18] (Էջմիածին թարգ․) Եւ հիմա դու ո՜ւր, եգիպտացիների ճանապարհն ուր. ուզում ես Գեհոնի ջո՞ւրը խմել. եւ կամ՝ դու ո՜ւր, ասորեստանցիների ճանապարհն ուր. ուզում ես գետերի ջո՞ւրը խմել:
(Արարատ թարգ․) Եվ հիմա դու ի՞նչ ունես Եգիպտոսի ճանապարհին, որ Սիովրի ջուրը խմես, և ի՞նչ ունես Ասորեստանի ճանապարհին, որ գետի ջուրը խմես։
(Գրաբար) Եւ արդ՝ զի՞նչ կայ քո եւ ճանապարհին եգիպտացւոց, ըմպել քեզ զջուր Գեհոնի. եւ զի՞նչ քո եւ ճանապարհին Ասորեստանեայց ըմպել զջուրն գետոց։