Երեմիայի մարգարեության մեկնություն 2:5

Ա․ Լոպուխին

«Այսպես է ասում Տերը. «Ի՞նչ անօրենություն գտան Իմ մեջ ձեր հայրերը, որ հեռացան Ինձնից և գնացին ունայնության հետևից ու ունայնացան»»։ (Սինոդական թարգ․)[5]

   
   «Ինչպիսի՞ սխալ» արտահայտությունն ավելի ճիշտ է եբրայերենից «Ո՞ր հարցում ձեր հայրերը Ինձ ստախոս համարեցին» տարբերակով թարգմանել։

   «Գնացին ունայնության հետևից», այսինքն՝ կռապաշտությանը հանձնվեցին։ Կուռքերը «ունայն» են անվանվում, որովհետև, ի տարբերություն Եհովայի, այսինքն՝ ճշմարտապես Գոյություն ունեցողի, նրանք անզոր ու մահացած են։

   «Ունայնացան»։ Կուռքերին երկրպագել սկսելով՝ իսրայելացիներն իրենք դատարկ և անպետք մարդիկ դարձան, ապրեցին անիրականանալի հույսերով։

   Այս համարում սկիզբ առած հարցը վերջանում է 6−րդ համարում։
--------------------------------
[5] (Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Ձեր հայրերն ի՞նչ վնասակար բան գտան իմ մէջ, որ հեռացան ինձնից եւ, սնոտի աստուածների յետեւից գնալով, սնահաւատ դարձան:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. Ձեր հայրերն ի՞նչ անիրավություն գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և ունայնության հետևելով ունայնացան։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Զի՞նչ վնաս գտին յիս հարքն ձեր զի հեռացան յինէն, եւ գնացին զհետ սնոտեաց եւ սնոտի եղեն։