Ա․ Լոպուխին
«Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժը` Իսրայելի դուստրն առավել արդար դուրս եկավ, քան հավատուրաց Հուդան»»։ (Սինոդական թարգ․)[11]
Իսրայելի թագավորությունն ավելի քիչ է մեղավոր, քան Հուդայինը, իհարկե, առաջին հերթին այն պատճառով, որ նա առաջինն է զգացել Աստծուց հեռանալու պատասխանատվության ծանրությունը, և երկրորդ, որ Հուդայի թագավորության հպատակաները, իրենց մեջ աստվածահաճո տրամադրության պահպանման համար, ավելի շատ միջոցներ ունեին, քան Իսրայելի թագավորության հպատակաները։ Հուդայի թագավորությունում մշտապես օրինական աստվածապաշտություն էր կատարվում, օրինական քահանաներ և ոչ սակավ բարեպաշտ թագավորներ և մարգարեներ կային։ Թեկուզ մարգարեները նաև Իսրայելի թագավորությունում էին հանդես գալիս, սակայն վերը նշված ամեն ինչից այն զրկված էր։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Իսրայէլը, - ասում է ինձ Տէրը, - արդարացրեց իր ապստամբութիւնը՝ ուխտազանց Յուդայի համեմատութեամբ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժ Իսրայելն առավել արդարացրեց իր անձը, քան անհավատարիմ Հուդան։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր, Արդարացոյց զանձն իւր ապստամբութիւնն Իսրայէլի առ ուխտազանցութեամբն Յուդայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: