Երեմիայի մարգարեության մեկնություն 3:12

Ա․ Լոպուխին

12-13. «Գնա՛ և հայտարարի՛ր այս խոսքերը դեպի հյուսիս և ասա՛. «Վերադարձի՛ր, ուխտադրո'ւժ, Իսրայելի դո'ւստր, - ասում է Տերը: - Ես ձեզ վրա չեմ թափի Իմ բարկությունը, որովհետև Ես ողորմած եմ, - ասում է Տերը, - հավիտյան վրդովված չեմ մնա»։ [12] ««Միայն թե ճանաչի՛ր քո մեղքը, որովհետև դու ուրացար քո Տեր Աստծուն և օտարների հետ շնացար ճյուղավոր ամեն ծառի տակ, բայց Իմ ձայնին դուք չանսացիք, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Չնայած Իսրայելի թագավորության բնակիչների՝ Ասորեստան գերի տարվելուց արդեն անցել էր հարյուր տարի, թվում էր, թե Տերն արդեն ամբողջովին մոռացել էր նրանց մասին, սակայն  իրականում  Նա կրկին պատրաստ էր նրանց վերադարձնելու Իր մոտ, իհարկե, եթե միայն նրանք իրենց մեղքերի համար իրապես ապաշխարեին։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ գնա՛ եւ այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում՝ ասելով. «Ինձ մօ՛տ դարձիր, ո՛վ դու Իսրայէլի բնակիչ, - ասում է Տէրը: - Ես ձեզ վրայ չեմ բարկանայ, քանզի ես ողորմած եմ, - ասում է Տէրը, ձեր դէմ յաւիտեան ոխ չեմ պահի:
(Արարատ թարգ․) Գնա՛ և այս խոսքերը հայտարարի՛ր դեպի հյուսիս և ասա՛. Հե՛տ դարձիր, ո՛վ ուխտադրուժ Իսրայել,- ասում է Տերը,- իմ բարկությունը ես ձեզ վրա չեմ թափի, որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը,- հավիտյան ոխ չեմ պահի։
(Գրաբար) Այլ երթ եւ ընթերցիր զպատգամս զայսոսիկ ի կողմանս հիւսւսոյ, եւ ասասցես. Դարձ առ իս բնակիչդ Իսրայէլի՝ ասէ Տէր. եւ ոչ հաստատեցից զերեսս իմ ի վերայ ձեր, զի ողորմած եմ ես՝ ասէ Տէր. եւ ոչ պահեցից ձեզ ոխս յաւիտեան։