Երեմիայի մարգարեության մեկնություն 3:4

Ա․ Լոպուխին

4-5. «Արդյոք դու այսուհետ էլ Ինձ չե՞ս կանչի. «Հա'յր իմ, Դու էիր իմ երիտասարդության առաջնորդը»։ [4] «Մի՞թե Նա հավիտյան բարկության մեջ կլինի, և մի՞թե այն (բարկությունը) միշտ կպահի Իր մեջ: Ահա, թե դու ինչ ես ասում, բայց չարություն ես անում և հաջողում ես դրանում»։ (Սինոդական թարգ․)
   
   «Մի՞թե դու այլևս․․․»−ը ավելի ճիշտ է թարգմանել՝ «Մի՞թե դու Ինձ հենց նոր «Հայր իմ» չէիր կանչում․․․» և այլն։ Մարգարեն նկատի ունի այն աստվածահաճո մղումները, որոնք Իսրայելը դրսևորում է Հովսիա թագավորի կրոնական բարեփոխումների ժամանակ (Դ Թագ․ 23:3)․ Դրանք, սակայն, շուտով վերափոխվում են այդ սուրբ գործի հանդեպ ամբողջական անտարբերությամբ։ Այդ պատճառով էլ մարգարեն ասում է, որ Իսրայելը իսկական պոռնիկի պես միայն խոստանում է հավատարիմ լինել իր ամուսնուն, իսկ գործնականում իր խոստումներին ամբողջությամբ հակառակ է վարվում։
___________________________________________
(Էջմիածին թարգ․) Չընդունեցիր ինձ իբրեւ տաճար, իբրեւ Հայր եւ Իշխան քո կուսութեան:
(Արարատ թարգ․) Հիմա էլ ինձ չե՞ս կոչել. Ո՛վ Հայր իմ, դու ես իմ երիտասարդության մտերիմը։
(Գրաբար) ոչ իբրեւ զՏէր կոչեցեր զիս. հայր եւ իշխան կուսութեան քո։