Ա․ Լոպուխին
«Որովհետև Տերն այսպես է ասում Հուդայի և Երուսաղեմի մարդկանց. «Հերկե՛ք ձեզ համար նոր արտեր և մի՛ սերմանեք փշերի մեջ»»։ (Սինոդական թարգ․)[3]
Իսրայելի ճակատագիրը մարգարեին ստիպում է մտածել իր հայրենիքի՝ Հուդայի թագավորության ճակատագրի մասին։ Այստեղ նա սերմանելու, այսինքն՝ կյանքի նոր կարգեր ներմուծելու ցանկություն է տեսնում, ինչն էլ մատնանշում է Հովսիա թագավորի բարեփոխումների դարաշրջանը։ «Սակայն սերմանումը,− ասում է մարգարեն,− միայն այն ժամանակ հաջող կլինի, երբ դաշտը պատշաճ կերպով հերկվի, երբ այն մաքրվի արմատավորված վնասակար բույսերից»։ Մարգարեն ցանկանում է ասել, որ այդպես պետք է վարվել նաև մարդկային հոգիների հետ։ Բավական չէ այն, որ մարդիք կրակոտ, սակայն արագ անցնող բարեպաշտ զգացմունքներ արտահայտեն․ Նրանց պետք է դրդել, որ համառ և ծանր պայքարի միջոցով իրենք իրենց սրտերում ոչնչացնեն բոլոր արատների և չար հակումների սաղմերը։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը ձեզ՝ Յուդայի երկրի մարդկանց եւ Երուսաղէմի բնակիչներիդ. «Հերկե՛ր հերկեցէք ձեզ համար, փշերի մէջ մի՛ սերմանէք:
(Արարատ թարգ․) Որովհետև Տերը Հուդայի և Երուսաղեմի մարդկանց այսպես է ասում. «Ձեր չհերկված հողը հերկե՛ք և մի՛ սերմանեք փշերի մեջ։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր ցարսդ Յուդայ եւ ցբնակիչսդ Երուսաղէմի։ Հերկեցէք ձեզ հերկս, եւ մի սերմանէք ի վերայ փշոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: