Երեմիայի մարգարեության մեկնություն 4:4

Ա․ Լոպուխին

«Թլփատվե՛ք Տիրոջ համար և թլիփը հեռացրե՛ք ձեր սրտից, Հուդայի մարդի՛կ և Երուսաղեմի բնակիչնե՛ր, որպեսզի Իմ բարկությունը չհայտնվի կրակի պես և առանց մարելու չայրի ձեր չար մտադրությունների պատճառով»։ (Սինոդական թարգ․)[4]
   
   Հոգին մեղքերից մաքրելու մեկ այլ պատկեր։ Նաև մարմնական թլփատությունն էր մարդուն Եհովայի սրբազան պաշտանմունքին մասնակցելուն ունակ և մաքուր դարձնում։ Սակայն Երեմիան գիտի բարձրագույն մաքրությունը՝ սրտի թլփատությունը, քանզի հատկապես սրտից է դուրս գալիս ամբողջ չարությունը  (Մարկոս․ 7:21)։ Եթե հրեաները ցանկանում են մոտենալ Եհովային, ապա նրանք պետք է իրենց սրտերից (սրտին չարիքը հատուկ է բնությունից կամ մանկությունից (Ծննդ․ 8։21)) հեռացնեն  բոլոր չար հակումները, որոնք Աստծո առաջ նրանց դարձնում են անթլփատ մարդկանց նման։ Առանց դրա հրեաները պետք է (միայն) սպասեն (իրենց համար սահմանվելիք) Աստծո ահեղ դատաստանին։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատուեցէք, ձեր սրտի անթլփատութի՛ւնը թլփատեցէք, որովհետեւ գուցէ ձեր չար գործերի պատճառով իմ բարկութիւնն իբրեւ հուր ելնի ու բորբոքուի, եւ մէկը չգտնուի, որ հանգցնի այն»:
(Արարատ թարգ․) Ո՛վ Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչներ, թլփատվե՛ք Տիրոջ համար և հեռացրե՛ք ձեր սրտի թլիփը, որ չլինի թե իմ զայրույթը կրակի պես դուրս գա և այրի ձեր չար գործերի համար, և հանգցնող չլինի։ Հուդան գրավման սպառնալիքի տակ է
(Գրաբար) Թլփատեցարուք Աստուծոյ ձերում, եւ թլփատեցէք զանթլփատութիւն սրտից ձերոց արք Յուդայ եւ բնակիչք Երուսաղէմի. գուցէ ելանիցէ իբրեւ զհուր սրտմտութիւն իմ. բորբոքեսցի, եւ ոչ ոք իցէ որ շիջուցանիցէյ երեսաց չար գործոց ձերոց։