Ա․ Լոպուխին
«Նրանք ուրացան Տիրոջը և ասացին. «Նա չկա, և պատուհաս չի գա մեզ վրա, և մենք չենք տեսնելու ո՛չ սուր, ո՛չ սով»»։ (Սինոդական թարգ․)[12]
Հրեաները ընդհանրապես չեն ժխտում Աստծո գոյությունը։ Նրանք չեն հավատում միայն այն բանին, ինչ Տերն Իր մարագարեների միջոցով ասում է իրենց, և որ Նրանից պատիժ և պարգև է դուրս գալիս (Սոփոնիա․ 1:12)։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 5:10
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Նրանք ստեցին իրենց Տիրոջը եւ ասացին. «Բան չկայ, մեզ վրայ չարիքներ չեն գայ, սուր ու սով չենք տեսնի:
(Արարատ թարգ․) Նրանք ուրացան Տիրոջը և ասացին. «Նա չէ. մեզ վրա չարիք չի գա, և սուր ու սով չենք տեսնելու։
(Գրաբար) ստեցին Տեառն իւրեանց, եւ ասեն ոչինչ է այդ. եւ ոչ եկեսցեն ի վերայ մեր չարիք, եւ զսուր եւ զսով ոչ տեսցուք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: