Երեմիայի մարգարեության մեկնություն 5:14

Ա․ Լոպուխին

«Դրա համար այսպես է ասում Զորությունների Տեր Աստված. «Այն բանի համար, որ դուք այսպիսի խոսքեր եք ասում, ահա, Ես Իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում, իսկ այս ժողովրդին՝ փայտ, և այս կրակը պիտի լափի նրանց»»։ (Սինոդական թարգ․)[14]
   
   Երեմիայի միջոցով, ում վրա ամենից շատն էին ծիծաղում հրեաները, Տերը շուտով Երուսաղեմի հանդեպ կիրականացնի Իր դատաստանը։ Ըստ մարգարեի խոսքի՝ կարծես կրակի ներգործությամբ Երուսաղեմի բոլոր մեղավորները կոչնչացվեն․ իհարկե, դա տեղի կունենա այն բաբելոնացիների միջոցով, որոնք պետք է հայտնվեն Երուսաղեմում։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 5:10

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. «Քանի որ այդ բանը բարբառեցին, ահաւասիկ իմ խօսքը քո բերանն եմ դնում իբրեւ կրակ, թող լափի նրանց՝ այդ ժողովրդին ինչպէս փայտ:
(Արարատ թարգ․) Դրա համար Տերը՝ Զորությունների Աստվածը, այսպես է ասում. «Որովհետև նրանք ասել են այս խոսքը, ահա ես իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում, իսկ այս ժողովրդին՝ փայտ, և այն նրանց պիտի կլանի։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած ամենակալ. Փոխանակ զի խաւսեցայք զբանդ զայդ՝ ահաւասիկ ես ետու զբան իմ ի բերան քո հուր, եւ զժողովուրդդ զայդ փայտ. եւ կերիցէ զնոսա։