Ա․ Լոպուխին
«Ես կգնամ մեծանունների մոտ և կխոսեմ նրանց հետ, որովհետև նրանք գիտեն Տիրոջ ճանապարհը, իրենց Աստծո օրենքը»։ Բայց նրանք բոլորն էլ կոտրել են լուծը, կտրատել կապերը»։ (Սինոդական թարգ․)[5]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 5:4
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) գնամ հարուստների մօտ եւ նրանց հետ խօսեմ. գուցէ նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրէնքները: Բայց ահաւասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը:
(Արարատ թարգ․) Ես կգնամ մեծերի մոտ և նրանց հետ կխոսեմ, որովհետև նրանք գիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծու պատվիրանը»։ Բայց նրանք բոլորը լուծը կոտրել են, կապերը կտրատել։
(Գրաբար) երթայց առ հարուստսն՝ եւ խաւսեցայց ընդ նոսա, թէ նոքա գիտացին զճանապարհ Տեառն եւ զիրաւունս Աստուծոյ։ եւ նոքա աւանիկ առհասարակ խորտակեցին զլուծն, եւ խզեցին զսամետէս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: