Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ ես ասացի. «Սրանք գալիս են, որ ի՞նչ անեն»»։ Նա ինձ պատասխանեց ու ասաց. «Այդ եղջյուրները ցրեցին Հուդան այնպես, որ ոչ ոք չէր կարող գլուխ բարձրացնել: Իսկ սրանք եկել են սարսափի մատնելու նրանց և կոտրելու այն ազգերի եղջյուրները, որոնք բարձրացրել էին իրենց եղջյուրը Հուդայի երկրի դեմ՝ նրան ցիրուցան անելու համար»»։ (Սինոդական թարգ․)[21]
Առաջին տեսիլքում պարզ դարձավ, որ հեթանոսական թագավորությունների խաղաղ և բարեկեցիկ վիճակը չի համապատասխանում Տեր Աստծու մտադրություններին, որոնցով Նա ցանկանում էր Իր բարեհաճությունն ու բարօրությունը վերադարձնել ընտրյալ ժողովրդին։ Երկրորդ տեսիլքում էլ հստակ կերպով ասվում է, որ Հուդայի և Երուսաղեմի հանդեպ ցուցաբերած դաժանությունների համար հեթանոս ժողովուրդներին խիստ պատիժ է սպասվում:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) ես ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»: Ասաց ինձ. «Դրանք այն եղջիւրներն են, որոնք ցիրուցան արին Յուդայի երկիրը եւ խորտակեցին Իսրայէլը. եւ նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը: Իսկ սրանք եկել են սրելու իրար դէմ այդ չորս եղջիւրները՝ այն ազգերը, որոնք եղջիւր բարձրացրին Տիրոջ երկրի վրայ եւ ցիրուցան արին այն»:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի. «Սրանք գալիս են, որ ի՞նչ անեն»։ Նա ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որ ցրեցին Հուդային այնպես, որ մարդ չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք եկել են, որ նրանց վախեցնեն, որպեսզի վայր գցեն Հուդայի երկրի դեմ և նրան ցրելու համար եղջյուր բարձրացնող ազգերի եղջյուրները»։
(Գրաբար) եւ ասեմ. Իսկ դոքա զի՞նչ գան գործել։ Եւ ասէ ցիս. Այդ եղջեւրք են, որ ցրուեցին զՅուդայ՝ եւ զԻսրայէլ խորտակեցին. եւ ոչ ոք ի նոցանէ ամբարձ զգլուխ իւր. եւ ելին սոքա սրել զնոսա ի ձեռս նոցա. զչորս եղջեւրս զազգս յարուցեալս եղջեւր ի վերայ երկրի Տեառն՝ ցրուել զնա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: