Զաքարիայի մարգարեության մեկնություն 3։2

Ա․ Լոպուխին

Եվ Տերն ասաց սատանային. «Տերը կարգելի քեզ, սատանա, Տերը կարգելի քեզ, որ ընտրել է Երուսաղեմը. արդյոք նա կրակից փրկված կիսախանձ մի փայտ չէ՞»: (Սինոդական թարգ․)[2]
   
   Իսրայելական ժողովրդի մեղքերն իրապես շատ էին, սակայն գերության ընթացքում նա արդեն բավարար չափով աղետների էր ենթարկվել դրանց համար: Այդ աղետներն այնքան մեծ էին, որ դրանց մեջ Իսրայելը մի կերպ կարողացավ չկործանվել, և այժմ նա նման է «կրակից փրկված կիսախանձ մի փայտի». հետագա պատիժներն արդեն աննպատակ դաժանություն կլինեին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց սատանային. «Տէրը կը սաստի քեզ, սատանա՛յ, Տէրը, որ ընտրեց Երուսաղէմը, կը սաստի քեզ. արդեօք նա կրակից փրկուած կիսախանձ մի փայտ չէ՞»:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակն ասաց սատանային. «Տերը թող հանդիմանի քեզ, ո՛վ սատանա, և թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիմանի. մի՞թե սա կրակից ազատված խանձվողը չէ»։
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցսատանայ. Սաստեսցէ ի քեզ Տէր, սատանայ, եւ սաստեսցէ Տէր ի քեզ՝ որ ընտրեացն զԵրուսաղէմ. ո՞չ ապաքէն դա աւադիկ իբրեւ զխանձող մի զերծեալ ի հրոյ։