Ա. Պ. Լոպուխին (†1904)
7-10. «Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ, Զորաբաբելի առաջ։ Դու հարթավայր պիտի դառնաս, և նա պիտի դուրս բերի անկյունաքարը՝ բարձրաձայն աղաղակելով. «Օրհնությո՛ւն, օրհնությո՛ւն նրան»։ [7] «Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ.»: «Զորաբաբելի ձեռքերը դրեցին այս տան հիմքը, և նրա ձեռքերն էլ պիտի ավարտեն այն, և պիտի իմանաս, որ Զորությունների Տերն Ինձ ուղարկեց ձեզ մոտ»։ «Քանզի ո՞վ կարող է այս օրը փոքր համարել, երբ այն յոթը ուրախությամբ նայում են Զորաբաբելի ձեռքի ուղղալարին. դրանք Տիրոջ աչքերն են, որոնց հայացքն ընդգրկում է ամբողջ երկիրը»: (Սինոդական թարգ․)
Տաճարը վերակառուցելու և գերությունից վերադարձած համայնքը վերականգնելու գործում Զորաբաբելի առջև կարծես թե հայտնվում է անհաղթահարելի դժվարությունների մի հսկայական լեռ։ Սակայն այդ լեռը պիտի վերածվեր հարթավայրի: Զորաբաբելը, որը դրել էր տաճարի հիմքը, պիտի ավարտեր նաև շինարարությունը. «նա պիտի դուրս բերի անկյունաքարը» կամ էլ, ոմանց կարծիքով (Վիեննայի կանոն), պիտի դներ ամբողջ շինությունը պսակող քարը՝ համընդհանուր բարեմաղթական բացականչությունների ներքո:
Բոլոր նրանք, ովքեր կասկածում են սկսված գործի բարեհաջող ավարտին և արհամարհանքով են նայում նորակառույց տաճարին`իբրև իր գեղեցկությամբ և զարդարանքի հարստությամբ մինչգերության տաճարին զիջող մի կառույցի, թող մի կողմ թողնեն իրենց կասկածներն ու համոզված լինեն, որ փառք է սպասում այն տաճարին, որը միգուցե չի խոստանում արտաքինից շքեղ լինել: Հետևաբար, իբրև տաճարը կառուցող՝ Զորաբաբելի տեսքը պիտի համընդհանուր ուրախություն առաջացնի:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ո՞վ ես դու՝ մե՛ծ լեռ, որ կանգնած ես Զօրաբաբէլի առաջ, ես կը հանեմ ժառանգութեան քարը՝ շնորհների հաւասարութիւն շնորհելու նրան»:
(Արարատ թարգ․) Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. "Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով"»։
(Գրաբար) Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. "Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով"»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: