Մեկնություն Զաքարիայի Մարգարեության 5։3

Ա․ Լոպուխին

3-5․ Նա ինձ ասաց. «Սա անեծք է, որը տարածվում է ամբողջ երկրի երեսին; քանի որ ցանկացած անձ, ով գողություն է անում, վերանալու է, ինչպես որ գրված է մի երեսի վրա, և յուրաքանչյուրը, ով կեղծավորաբար է երդվում, վերալու է, ինչպես որ գրված է մյուս երեսի վրա»: [3] «Ես հանեցի այն»,− ասում է Զորությունների Տերը,− «ու այն մտնելու է գողերի տները և Իմ անունով սուտ երդվողների տները և ոչնչացնելու է նրանց, ոչնչացնելու է նաև նրանց փայտն ու քարը»: Հրեշտակը, որը խոսում էր ինձ հետ, դուրս եկավ ու ասաց. «Քո աչքերը կրկին բարձրացրու և տես, թե այդ ի՞նչ է դուրս գալիս»: (Սինոդական թարգ․)
   
   Վեցերորդ տեսիլքին հաջորդող որոշակի դադարից հետո Հրեշտակ−մեկնիչը կրկին հայտնվում և մարգարեին մղում է նախապատրաստվելու նոր տեսիլք տեսնելու, որը, նախորդի բնական շարունակությունը լինելով հանդերձ, նաև առանձին և ինքնուրույն տեսիլք է:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ասաց ինձ. «Դա այն անէծքն է, որ տարածւում է ամբողջ երկրի երեսին, որովհետեւ ամէն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործուի, եւ դրանով պիտի լինի բոլոր նրանց մահացու վրէժը, ովքեր սուտ են երդւում»:
(Արարատ թարգ․)Եվ նա ինձ ասաց. «Սա ամբողջ երկրի մակերևույթի վրա տարածվող անեծքն է, որովհետև ամեն գողություն անող այս կողմի գրածի համեմատ պիտի ջնջվի, իսկ սուտ երդվողը մյուս կողմի համեմատ պիտի ջնջվի»։
(Գրաբար)Եւ ասէ ցիս. Այդ են անէծք որ ելանեն ի վերայ երեսաց ամենայն երկրի, զի ամենայն գողոյ վրէժ մահուչափ դովաւ խնդրեսցի, եւ ամենայն ստերդման վրէժ մահուչափ՝ դովաւ խնդրեսցի։