Զաքարիայի մարգարեության մեկնություն 9։3

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

3-4․ «Եվ Տյուրոսը իր համար ամրոց շինեց, փոշու պես արծաթ կուտակեց, և փողոցի կեղտի պես՝ ոսկի»։ [3] «Ահա Տերը պիտի աղքատացնի նրան և խորտակի նրա զորությունը ծովում, և նա ինքը պիտի կործանվի կրակով»։ (Սինոդական թարգ․)
   
   Հիշատակվում է կղզու վրա գտնվող Նոր Տյուրոսը շրջապատող բարձր և ամուր պարսպի, ինչպես և նրա անթիվ հարստության մասին, որոնց պատճառով Տյուրոսն իրեն լիովին ապահով էր զգում և չէր մտածում Աստծու պատժիչ աջի մասին: 4−րդ համարը սպառնում է հարուստ Տյուրոսին զրկել հարստությունից և կրակով կործանել ամրությունները:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Տիւրոսն իր համար ամրոց շինեց, հողի պէս արծաթ գանձեց, ճանապարհի կաւի պէս՝ ոսկի
(Արարատ թարգ․) Եվ Տյուրոսն իր համար ամրոց կառուցեց և արծաթը դիզեց հողի պես ու մաքուր ոսկին՝ փողոցների ցեխի պես։
(Գրաբար) եւ շինեաց Տիւրոս ամուրս իւր, եւ գանձեաց զարծաթ իբրեւ զհող. եւ զոսկի՝ իբրեւ զկաւ ճանապարհաց։