Հովելի մարգարեության մեկնություն 2:11

Ա․ Լոպուխին

Եւ Տերը Իր ձայնը կհնչեցնի Իր բանակի առջևից, որովհետև շատ մեծաթիվ է Նրա բանակը, և հզոր է Նրա խոսքը գործադրողը, որովհետև մեծ է Տիրոջ օրը և շատ սարսափելի, և ով կդիմանա դրան: (Սինոդական թարգ․)[11]
   
   Աղետի օրվա պատկերավոր նկարագրությունը։ Որպես երկիրը ամայացնող զորքի գլուխ ներկայացվում է հենց  անապատացման մասին հրաման տվող Տեր Աստվածը (Ես․ 13:2−5): Նույն կերպ էլ, աշխարհի նկատմամբ սարսափելի Դատաստանի օրը Տերը կհայտնվի երկնային զորքերի գլուխ անցած, այսինքն՝ Իր բոլոր սուրբ հրեշտակների հետ (Մատթ. 24։37−31, Սաղմ. 25։31, Դան. 7:10): Ռուսերեն «և հզոր է Նրա խոսքը գործադրողը» հատվածի փոխարեն սլավոներենում ընթերցվում է՝ «яко крепка дела словес его−Որքան ուժեղ է նրա  բառերի գործը»: Ակնհայտորեն Յոթանասնիցը եբրայերեն «ացում օսե−ацум осе»՝ «ուժեղ է գործադրողը» ընթերցել է որպես «ացում մաաս−ацум маас»՝  «ուժեղ գործ»: Եբրայերեն «վենորա մեոդ−вэнора мэод» − «և շատ սարսափելի (օր)» արտահայտությունը Յոթանասնիցը թարգմանել է որպես «ἐπιφανης σφόδρα» (սլավոներեն՝ «светел зело−շատ լուսավոր»), քանի որ  «нора−նորա»−ի փոխարեն, ակնհայտորեն, ընթերցել է «наро−նարո», որն էլ «ор−օր»−ից է և նշանակում է «լուսավոր, պայծառ լինել»:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն իր ձայնը կը բարձրացնի իր զօրքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, եւ հզօր՝ նրա պատերազմական գործը, որովհետեւ մեծ է Տիրոջ օրը, մեծ եւ շատ նշանաւոր. ո՞վ կարող է դիմանալ դրան:
(Արարատ թարգ․) Եվ Տերը ձայն պիտի տա իր զորքերի առաջ, որովհետև շատ մեծ է նրա բանակը, որովհետև հզոր է իր խոսքը կատարողը։ Որովհետև մեծ և շատ ահեղ է Տիրոջ օրը, և ո՞վ կարող է նրան դիմանալ։
(Գրաբար)Եւ Տէր տացէ զձայն իւր առաջի երեսաց զօրութեան իւրոյ. զի բազո՛ւմ է յոյժ բանակ նորա, և հզօր գործ պատերազմաց նորա. զի մե՛ծ է օր Տեառն, մեծ և երևելի՛ յոյժ. և ո՞վ իցէ նմա բաւական։