Հովելի մարգարեության մեկնություն 2:13

Ա․ Լոպուխին

Պատռե՛ք ձեր սրտերը, և ոչ թե հագուստները, և դարձե՛ք  Տիրոջը՝ ձեր Աստծուն, քանի որ Նա  գթած է և ողորմած, համբերատար  բազումողորմ և զղջում է չարիքների համար: (Սինոդական թարգ․)[13]
   
   «Զղջում է չարիքների համար» (սլավոներեն՝ «раскаяваяйся о злобах−ափսոսալ չարիքների մասին»): Եբրայերեն «րաա−raa» բառը նշանակում է թե՛ ֆիզիկական և թե՛ բարոյական չարիք: Տասներեքերորդ համարում այն օգտագործված է առաջին իմաստով: Ամբողջ արտահայտությունը մարդակերպական բնույթ ունի: Տիրոջ կողմից Իր ծրագրերի և որոշումների  փոփոխությունը չի հակասում Աստծո անփոփոխությանը, որովհետև Աստծուց խոստումները և սպառնալիքները տրվում են մարդկանց կողմից Տիրոջ պատվիրանների կատարման կամ չկատարման պայմանով:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ձեր սրտե՛րը պատռեցէք եւ ոչ թէ ձեր հագուստները»: Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար:
(Արարատ թարգ․)Եվ պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները»։ Եվ ե՛տ դարձեք դեպի Տերը՝ ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստակամ ներելու։
(Գրաբար)Պատառեցէ՛ք զսիրտս ձեր՝ և մի՛ զհանդերձս, և դարձարո՛ւք առ Տէր Աստուած ձեր. զի ողորմած և գթա՛ծ է, երկայնամիտ և բազո՛ւմ ողորմ. և զղջանայ ի վերայ չարեաց մարդկան։