Ա․ Լոպուխին
24-25. Եվ կալերը կլցվեն հացով, կարասները կլիանան խաղողի հյութով և յուղով: [24] Եվ կվերադարձնեմ ձեզ այն տարիների փոխարեն, որոնք խժռվել են մորեխների, որթերի, բզեզների և թրթուրների՝ իմ մեծ բանակի կողմից, որոնց Ես ուղարկեցի ձեզ վրա: (Սինոդական թարգ․)
Տերը խոստանում է առատորեն պարգևատրել հրեաներին այն ժամանակների համար, որի ընթացքում նրանք տառապել են մորեխներից: «Եվ կվերադարձնեմ ձեզ այն տարիների փոխարեն». Կարիք չկա մտածելու, որ մորեխի ներխուժումը երկիր տևել է մի քանի տարի (Նովակ): Մարգարեի խոսքը կարելի է բանաստեղծական, որպես երկրի ամայացման ծանրությունը մատնանշող ցուցչի իմաստով հասկանալ, որն այնքա՜ն մեծ էր, որ, թվում էր, թե մորեխները եկել են մի քանի տարի անընդմեջ (Գիտցիգ, Դոբրոնրավով):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․)Կը լցուեն ցորենի կալերը, եւ կը յորդեն գինու եւ իւղի հնձանները:
(Արարատ թարգ․)Եվ կալերը կլցվեն ցորենով, տակառները կհորդեն գինով և յուղով։
(Գրաբար)Եւ լցցի՛ն կալք ցորենոյ. և զեղցին հնծանք գինւոյ և իւղոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: