Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
Ձեր խոփերից սրեր կռեք և ձեր մանգաղներից՝ գեղարդներ։ Թող տկարն ասի՝ «Ես զորավոր եմ»։
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:9
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ձեր խոփերից սրեր կռե՛ք, և ձեր գերանդիներից գեղարդներ, թույլը թող ասի «Ես ուժեղ եմ»: (Սինոդական թարգ․)[10]
Ըստ ոմանց կարծիքի (Նովակ)՝ մարգարեի խոսքը ուղղված է հեթանոսներին, որոնք գալիք պայքարի համար շատ զենքեր պատրաստելու են հրավիրվում: Իսկ ըստ մյուսների կարծիքի՝ հրեաներին: 10−րդ համարում օգտագործված պատկերները հանդիպում են նաև Ես. 2:4 և Միք. 4:3 համարներում:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․)Ձեր խոփերից սրե՛ր կռեցէք եւ ձեր գերանդիներից՝ գեղարդներ:
(Արարատ թարգ․)Ձեր խոփերից սրե՛ր կռեք և ձեր էտոցներից՝ նիզակներ. թող տկարն ասի. «Հզոր եմ ես»։
(Գրաբար) կոտորեցէ՛ք զխոփս ձեր ի սուսե՛րս, և զգերանդիս ձեր ի գեղարդո՛ւնս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: