Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Այնժամ նա ասաց նրանց. «Վերցրե՛ք ինձ և ծո՛վը գցեք, և ծովը կհանդարտվի ձեզ համար, որովհետև ես գիտեմ, որ իմ պատճառով է այս մեծ փոթորիկը ձեզ վրա հասել»»: (Սինոդական թարգ․)[12]
Հովնանի այս պատասխանում նախևառաջ ակնառու է Աստծու առաջ իր ունեցած մեղքի խոր գիտակցությունը: Իր բացառիկ մեղքի գիտակցությունից դրդված՝ նա ցանկանում է բացառիկ կերպով էլ պատժվել, ինչն էլ ցույց են տալիս փոթորիկը և վիճակահանությունը:
«Ինձ ծո՛վը գցեք». այստեղ ո՛չ հոխորտանք կա, ո՛չ անսահման մեծամտություն և ո՛չ էլ եսասիրություն, ըստ որի՝ մարգարեն ավելի շուտ նախընտրում է մեռնել, քան իր համոզմունքներին հակառակ գնալ հեթանոսներին քարոզել և այդպիսով շարունակել հակադրվել Տեր Աստծուն «նույնիսկ մինչև մահ»: Հովնանը ծովի ալիքների մեջ մեռնելը համարում է անմեղ նավաստիներին փրկելու միակ ելքը, որոնց համար նա, անկասկած, տառապում էր. «Ինձ ծո՛վը գցեք, և ծովը կհանդարտվի ձեզ համար»: Այս դեպքում մարգարեն մարդկանց հանդեպ մեծագույն սեր և սխրանք է դրսևորում (Հովհ. 15:13), ու նրա անձը մեր առջև հառնում է իր անսահման մեծությամբ:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Յովնանն ասաց նրանց. «Ինձ ծովը գցեցէ՛ք, եւ ծովը կը խաղաղուի, որովհետեւ ես գիտեմ, որ ի՛մ պատճառով է այս փոթորիկը ձեզ վրայ հասել»:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց նրանց. «Վերցրե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ այս մեծ փոթորիկը իմ պատճառով է եկել ձեզ վրա»։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Յունան. Առէք ընկեցէք զիս ի ծովդ, եւ դադարեսցէ ի ձէնջ ծովդ, զի գիտեմ ես, եթէ վասն իմ է մրրիկս այս մեծ ի վերայ ձեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: