Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Ես սիրեցի ձեզ,- ասում է Տերը, - բայց դուք ասում եք՝ ինչո՞վ հայտնեցիր Քո սերը մեր հանդեպ։ Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,- ասում է Տերը։ Սակայն Ես սիրեցի Հակոբին», (Սինոդական թարգ․) [2]
Մարգարեն հայտարարում է, որ Աստված միշտ սիրել է և շարունակում է սիրել Իսրայելին։ Սա մի դրույթ է, որը, իհարկե, ապացուցման կարիք ունի։ Այդ ապացույցը տրվում է հաջորդիվ՝ որպես պատասխան հենց նոր առաջ քաշված դրույթի վերաբերյալ ենթադրվող առարկությանը։ Մաղաքիան հատկապես մատնանշում է Հակոբի եղբորը՝ Եսավին, որն Աստծու կողմից ընդհանրապես չստացավ այն բարեհաճությանը, որին արժանացավ Հակոբը։ «Հակոբ» և «Եսավ» անուններն այստեղ, ակնհայտորեն, ցույց են տալիս Իսահակի երկու որդիներին, որոնց մասին Ծննդոց գրքում շատ հայտնի մարգարեություն է տրված (Ծննդ․ 25։23)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Հաստատեցէ՛ք ձեր սրտում, որ ես սիրեցի ձեզ, - ասում է Տէրը. դուք ասում էք. «Ինչով սիրեցիր մեզ»: «Եսաւը Յակոբի եղբայրը չէ՞ր», -ասում է Տէրը, - ես սիրեցի Յակոբին, բայց Եսաւին ատեցի,
(Արարատ թարգ.) «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը,- իսկ դուք ասում եք. Ինչո՞վ ես սիրել մեզ։ Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,- ասում է Տերը,- ես Հակոբին սիրեցի։
(Գրաբար) Դիք ի սիրտս ձեր. սիրեցի զձեզ, ասէ Տէր։ Եւ ասացէք. Ի՞ւ սիրեցեր զմեզ։ Ո՞չ եղբայր էր Եսաւ Յակոբու, ասէ Տէր, եւ սիրեցի զՅակոբ. եւ զԵսաւ՝ ատեցի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: