Ովսեեի մարգարեության մեկնություն 2:13

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ նրան պիտի պատժեմ այն օրերի համար որ ծառայում էր Բահաղ(ներ)ին, երբ խունկ էր ծխում նրանց առաջ և, զարդարված ականջօղերով ու մանյակներով, գնում էր իր սիրեկանների հետևից, իսկ Ինձ մոռանում էր,− ասում է Տերը։ (Սինոդական թարգ․) [13]
   
    «Եվ նրան կպատժեմ այն օրերի համար որ ծառայում էր Բահաղ(ներ)ին»։ Տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում Բահաղը պաշտվում էր տարբեր ձևերով։ Աստվածաշնչում հիշատակվում է Ուխտի Բահաղը՝ Բահաղ Բերիթը (baal-berith) (Դատ․ 8։33, 9։4), Բահաղ ճանճիկը, (baal-zevuv) (Դ Թագ․ 1։2, 3), Բահաղ−Բելփեգորը (baal-peor), Ովսեե․ 9։10)։ Այդ պատճառով մարգարեն 11−րդ համարում Բահաղ անունը հոգնակի թվով է գործածում (բահաղիմ այսինքն բահաղներ)։ Յոթանասնից տեքստի «գինդերը» (եբր․ nesem, հուն․ ενώτια)՝ ոսկուց կամ փղոսկրից պատրաստված օղեր են, որոնք կախում էին քթանցքից կամ էլ ականջներից (Ծննդ․ 35։4, Եզեկ․ 16։12), «վզնոցը» (եբրայերեն՝ «ḥali», հունարեն՝ «καθόρμια») թանկարժեք քարերից պատրաստված պարանոցի զարդ է (Առակ․ 25։12, Երգ․ 7։2
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Կը պատժեմ նրան Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրանց, ականջօղեր էր դնում, իր քառամանեակներն էր գցում, գնում էր իր սիրածների հետ եւ մոռացել էր ինձ», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ նրան պիտի պատժեմ Բահաղների օրերի համար, երբ նա խունկ էր ծխում նրանց և զարդարվում էր օղերով ու զարդերով և իր սիրեկանների հետևից գնում։ Եվ ինձ մոռացել էր»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ խնդրեցից ի նմանէ վրէժ զաւուրցն Բահաղիմայ՝ յորս զոհէր նոցա. դնէր գինդս, և արկանէր զքառամանեակս իւր, և երթայր զհետ հոմանեաց իւրոց. և զիս մոռացեալ էր՝ ասէ Տէր։