Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ նա չիմացավ, որ Ես, Ես տվեցի նրան թե՛ հացը, թե՛ գինին, թե՛ յուղը, և բազմապատկեցի նրա արծաթն ու ոսկին, որից Բահաղի համար կուռք շինեցին: (Սինոդական թարգ․) [8]
«Բահաղի համար կուռք շինեցին» (եբր. asu labbaal)․ asah բայը նախդիրով գործածվելիս նշանակում է ինչ-որ բան անել(Ես․ 44։17) կամ որևէ բանի համար գործածել (Բ Մնաց․ 24։7)։ Այս 8-րդ համարում «asah» բայն ավելի ճիշտ է հասկանալ հենց երկրորդ (որևէ բանի համար գործածել) իմաստով։
Այսպիսով, մարգարեն մեղադրում է Իսրայելին այն բանի համար, որ արծաթն ու ոսկին, որոնք ստացել էր Տիրոջից, օգտագործում էր Բահաղների պաշտամունքը պահելու համար։
Բահաղ անվան տակ մարգարեն նկատի ունի բոլոր կուռքերին, ներառյալ նաև ոսկե հորթերին, որոնք հիշատակված են կուռքերի շարքում Գ Թագ․ 14։9։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ նա չիմացաւ, որ ե՛ս տուեցի նրան ցորենը, գինին եւ ձէթը, բազմացրի նրա դրամը, իսկ նա շատ արծաթէ եւ ոսկէ արձաններ սարքեց Բահաղին::
(Արարատ թարգ․) Եվ նա չգիտեր, որ իրեն ես էի տալիս ցորենը, գինին և յուղը և շատացնում նրա արծաթն ու ոսկին, որոնցով նրանք Բահաղ շինեցին։
(Գրաբար) Եւ նա ո՛չ գիտաց՝ թէ ես ետու նմա զցորեանն, և զգինին, և զձէթն, և բազմացուցի նմա արծաթ. և նա արար արծաթեղէնս, և ոսկեղէնս յաճախեա՛ց Բահաղու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: