Ովսեեի մարգարեության մեկնություն 4:16

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Քանզի ինչպես համառ երինջ, Իսրայելն անհնազանդ դարձավ. մի՞թե այժմ Տերը ինչպես գառների կարածեցնի նրանց ընդարձակ արոտավայրում։ (Սինոդական թարգ․) [16]
   
   Լծին անսովոր երինջի պես կամ էլ, ըստ սլավոներեն տեքստի, միջատից խայթված («ապստամբ երինջ», παροιστρώσα) Իսրայելը համառորեն դիմադրում է օրենքի լծին։ Հետևաբար, Տերն Իսրայելին ազատություն կշնորհի և նրան ընդարձակ արոտավայրում (սլավոներեն՝ «տարածության մեջ») կթողնի գառան պես, այսինքն՝ անօգնական և գառան նման որպես որս կմատնի գիշատիչ կենդանիներին՝ հեթանոս ժողովուրդներին։ Հնագույն թարգմանությունների և մեկնաբանությունների վկայության համաձայն՝ վերջին նախադասության հարցական ձևը պետք է փոխարինել հաստատականով։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) քանի որ Իսրայէլն ինձ համար եղաւ ինչպէս լուծը թօթափած երինջ»: Արդ, Տէրը նրանց որպէս գառ կ՚արածացնի բաց դաշտում:
(Արարատ թարգ․) Որովհետև կամակոր երինջի պես կամակորացել է Իսրայելը. հիմա Տերը մի լայնարձակ տեղում գառների պես պիտի արածեցնի՞ նրանց։
(Գրաբար) Զի իբրև երինջ լծընկէ՛ց եղև ինձ Իսրայէլ. արդ՝ արածեսցէ զնոսա Տէր իբրև զգառն յանդորրու։