Ա․ Լոպուխին
Փնտրե՛ք Տիրոջը, երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում եք Նրա օրենքները, փնտրե՛ք ճշմարտությունը, փնտրե՛ք իմաստուն խոնարհներ, գուցե դուք թաքնվեք Տիրոջ բարկության օրը: (Սինոդական թարգ․)[3]
Ամբողջ ժողովրդին խրատելուց հետո (1−2 համարները) ժողովրդական զանգվածների կողմից արձագանք չնկատելով՝ մարգարեն, ազգին նրա սեփական ճակատագիրը ներկայացնելով, այժմ դառնում է ժողովրդի ոչ մեծ ընտրյալ ու բարեպաշտ, հավատացյալ անդամներին ու նրանց անվանում «анвехаарец», «ταπεινοὶ γης», «mansueti terrae» − երկրի խոնարհներ: Նա համոզում է նրանց. «փնտրե՛ք Տիրոջը» (եբրայերեն՝ «баккешу эт Иегова», «ζητησατε τὀν Κὺριον», «quaerite Dominum»), այսինքն, ըստ Թեոդորիտի պարզաբանման, «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր բնության աննշանությանը, ձեր նախահայրերին, փնտրե՛ք շռայլ կերպով ձեզ այսքան առատ օրհնություններ պարգևած Արարչին: Այնուհետև մարգարեն սովորեցնում է, թե ինչ ճանապարհով կարելի է փնտրել Աստծուն. «Դատարան կազմե՛ք և փնտրե՛ք ճշմարտությունը, հեզություն փնտրե՛ք և ստուգե՛ք ձեզ»: Մնացե՛ք ուղղամտության և արդարություն մեջ, սիրե՛ք համեստ և չափավոր կյանքը» (Սոփոնիայի մարգարեության մեկնություն, Մաս 5. Մ., 1857 թ., էջ 47): Գլխավոր և հիմնական առաքինությունը, որը, ըստ մարգարեի, ամենից շատն է մարդուն մոտեցնում Աստծուն ու միացնում Նրա հետ, և որն էլ, հետևաբար, մարգարեն պատվիրում է «երկրի խոնարհներին», հենց խոնարհությունն է (եբրայերեն՝ «анава»): «Aнава» արտահայտությունը «анав» (խոնարհ) բառի հետ ունի նույն արմատը և, այս վերջինիս նմանողությամբ, մարդու ֆիզիկական ճնշման և նվաստացման (Սաղմ. 9.13, 33, Առ. 14.21), ինչպես նաև բարոյական հատկությունների՝ համբերության, խոնարհության, հեզության (Թվ. 12.3, Առ. 3:34; 16:19) մասին գաղափար է արտահայտում։ Եվ, ավելին, այս արտահայտությունը հաճախ ոչ միայն այս կամ այն դեպքում մարդու Աստծո կամքին ենթարկվելու դրսևորում, այլ մշտապես, ամբողջ հոգևոր կյանքի վրա գերիշխող տրամադրություն է ցույց տալիս և հունարեն «πραύτης, ταπεινοφροσύνη» բառերով է թարգմանվում: Հենց այսպիսի բարեպաշտության իմաստով էլ «анава» բառը հանդիպում է «Առակաց» գրքում (15:33;, 18:3, 22:4), իսկ Սաղմոսների գրքում այն հանդիպում է որպես ածական (Սաղմ. 11։6, 71:12−14, 81:3, 4, 139:13): Անարդարացիորեն որոշ հետազոտողներ (Շվալլի և այլք) պնդում են, որ հրեաները և նրանց մարգարեները, նախքան գերությունը, խոնարհությունը կրոնական առաքինություն չէին համարում, քանի որ այն ժամանակ հրեա ժողովուրդը տարբերվում էր հակադիր որակներով և, հետևաբար, բարոյական կյանքի այլ իդեալներ ուներ։ Մի քանի նախագերության շրջանի ծագում ունեցող մարգարեական տեղիններում հանդիպելը (Ամբ. 2:7; 8:4, Ես. 11:4, 29:19) «анав» բառի պարզապես «աղքատ» նշանակելու մասին է խոսում: Այս հիմքի վրա հետազոտողները Սոփ. 2:3 համարին, որտեղ «անավա» և «անավ» բառերը հստակորեն հանդես են գալիս որպես կրոնական եզրույթներ, հետգերության շրջանի ծագում են վերագրում: Բայց այստեղ, առաջին հերթին, ամբողջովին անտեղի են անուշադրության մատնվում Սաղմոսաց և Առակաց գրքերից այն բազմաթիվ տեղինները, որտեղ քննարկվող «անավա» և «անավ» բառերը, անկասկած, բարոյագիտական բնույթ ունեն (այս գրքերի խմբագրությունները կամայականորեն է ամբողջությամբ հետգերության ժամանակաշրջան տարվում): Այնուհետև կան մարգարեական տեղիններ (սրանց նախագերության շրջանի ծագում ունենալը նույնիսկ քննադատության կողմից կասկածի չի ենթարկվում), որտեղ «անավ» հասկացությունն անվիճելիորեն կապ ունի մարդու բարոյական բնույթի հետ (օրինակ՝ Ամբ. 2:6, 7 համարներում, որտեղ «անավ»−ը զուգահեռ է «цаддик» (ճշմարիտ, արդար) հասկացությանը, այն անկասկած առնչվում է մարդու ներքին բարոյական վիճակին (տե՛ս Ես. 11։4)․ այս պարագային է առնչվում նաև Միք. 6:8 համարը, որտեղ աստվածահաճո առաքինությունների մեջ թվարկվում է նաև «Աստծու առաջ խոնարհաբար քայլելը» (Թվ. 12։3 և այլն): Վերջապես, շատ կասկածելի արժեք ունի այն պնդումը, որ գերությունից առաջ ոչ միայն հասարակ հրեաների, այլ նաև անմիջապես մարգարեների մոտ գերիշխել են բարոյական կյանքի այլ իդեալներ, որոնց մեջ «Աստծո առաջ խոնարհ լինելը» տեղ չի ունեցել: Դրա դեմ խստորեն խոսում են ոչ միայն աստվածաշնչյան հրեաների կողմից Աստծո առաջ դրսևորած խորագույն խոնարհության առանձին դեպքերը (Հակոբի խոնարհության դրսևորման պարագան Ծննդ. 32։10 համարում, Դավթինը՝ Բ Թագ. 7:18− ում, Աքաբինը՝ Գ Թագ. 21:29−ում և այլն), այլ ամենակարևորը՝ նախագերության ժամանակաշրջանի մարգարեների կողմից ստեղծված Եհովայի ծառայի մեծ պատկերը, որի ծառայության բուն էությունը աննախադեպ խոնարհությունն էր: Կարելի է նաև ավելացնել, որ առանց խոնարհության ճշմարիտ կրոնը ընդհանրապես անպատկերացնելի է և, անկասկած, այսպիսին է եղել աստվածաշնչյան կրոնը իր դարավոր գոյության ողջ ընթացքում:
Արդարության և խոնարհամտության պայմաններում մարգարեն իր ունկնդիրներին համընդհանուր բնաջնջումից ազատվելու որոշակի հույս է տալիս [«Հնարավոր է, դուք ինչ որ կերպ կթաքնվեք Աստուծո բորբոքված բարկության օրը», այսինքն՝ դա կարող է պատահականորեն լինել այն բանի շնորհիվ, քանի որ դուք փնտրել եք Տիրոջը և Նրա արդարությունն եք կատարել․ դուք հնարավորություն կունենաք խուսափելու գալիք օրվա բարկությունից և գերությունից (երանելի Հերոնիմոս, նշված աշխ. էջ 270)]: Բայց սա միայն մասնակի և անորոշությունից չզատված հույս է: Դատաստանը անխուսափելի է, և այն տարածվելու է ոչ միայն Հրեաստանի, այլ նաև մյուս ազգերի վրա: Սակայն հենց ճշմարիտ Աստծու գալիք դատաստանի պատճառով արդարները պետք է մարգարեի կողմից իրենցից պահանջվող առաքինությունները դրսևորեն: Աստծու դատաստանից հետո անմաքուրների վրա կգա իրերի նոր և ավելի լավ կարգ, որի շրջանակներում կվերականգնվի բարոյական օրենքով պահանջվող համապատասխանությունը մարդու բարոյական արժանապատվության և նրա արտաքին վիճակի միջև: Այստեղից 4−րդ համարից սկսվող օտարերկրացիների դեմ ուղղված խոսքերը «ки», «διότι», «quia» պատճառական շաղկապով միանում են հրեաներին ուղղված նախորդ խրատական խոսքին: Երկրորդ գլխի երկու բաժինների ամենասերտ կապը Թեոդորոս Կյուրացին հետևյալ կերպ է արտահայտում. «Եթե ձեռնամուխ լինեք վերոհիշյալ ապաշխարությանը, ապա փրկություն կստանաք, իսկ օտարերկրյա քաղաքները կենթարկվեն կանխատեսված աղետներին» (նույն տեղում, էջ 47):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Փնտռեցէ՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, իրաւո՛ւնք արէք, արդարութի՛ւն որոնեցէք եւ պատասխա՛ն տուէք նրանց, որովհետեւ Տիրոջ բարկութեան օրը պիտի թաքնուէք:
(Արարատ թարգ․) Տիրո՛ջը փնտրեք, ո՛վ երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում եք նրա կանոնը, արդարությո՛ւն որոնեք, խոնարհությո՛ւն որոնեք, գուցե թաքնվեք Տիրոջ բարկության օրը։
(Գրաբար) Խնդրեցէք զՏէր, ամենայն խոնարհք երկրի, իրաւունս արարէք եւ զարդարութիւն խնդրեցէք, եւ տուք պատասխանի նոցա, զի ծածկեսջիք յաւուր բարկութեան Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: