Ովսեեի մարգարեության մեկնություն 10:3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Այժմ նրանք ասում են․ «Մենք թագավոր չունենք, քանի որ չվախեցանք Տիրոջից, իսկ թագավորը մեզ ի՞նչ պիտի անի»։ (Սինոդական թարգ․)[3]
   
    Սովորաբար մեկնիչները 3−րդ համարում բովանդակվող մարգարեի խոսքը վերագրում են ապագային։ Աղետների ենթարկված իսրայելացիեները կասեն․ «Մենք թագավոր չունենք, ով կօգներ մեզ, եթե մենք Տիրոջից չվախեցանք, ապա թագավորը մեզ ի՞նչ կարող է անել»։ Միևնույն ժամանակ շատ մեկնիչներ (Շեգգ, Կնաբենբաուեր, Շոլց) թագավորի ներքո, որի մասին խոսում է մարգարեն, հասկանում են ոսկե հորթին կամ կուռքերին։ Գոոնակերի մեկնությամբ, մարգարեն խոսում է ներկայի մասին («իսկ այժմ»)․ «Մենք թագավոր չունենք» արտահայտությունը ժողովրդի խոսքն է, իսկ հաջորդ բառերը՝ մարգարեի պատասխանը։

    Մարգարեի միտքը հետևյալն է․ նրանք ասում են․ «Մենք թագավոր չունենք», սակայն մարգարեն պատասխանում է․ «Եթե մենք չվախեցանք Տիրոջից, ապա թագավորը մեզ ի՞նչ կարող է անել»։ «Մենք թագավոր չունենք» խոսքը կա՛մ ափսոսանքի արտահայտություն (մենք թագավոր չունենք, ուստի այստեղից էլ ծագում են մեր բոլոր աղետները), կա՛մ էլ մարգարեի կանխատեսումների դեմ ուղղված առարկություն է (մի՞թե մենք թագավոր չունենք, որը կպաշտպանի մեզ)։

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) քանի որ հիմա կ՚ասեն. «Թագաւոր չունենք, որովհետեւ Տիրոջից չվախեցանք, բայց թագաւորը ի՞նչ կարող է անել մեզ համար»:
(Արարատ թարգ․) Որովհետև հիմա պիտի ասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, թագավորն ի՞նչ կարող է անել մեզ»։
(Գրաբար) Քանզի այժմ ասասցեն. Ո՛չ գոյ մեր թագաւոր՝ զի ի Տեառնէ ո՛չ երկեաք. այլ թագաւոր մեզ զի՞ առնիցէ։