Ա. Պ. Լոպուխին (†1904)
7-8. Քանանացին՝ անարդար կշռաքարերը ձեռքին, սիրում է վիրավորել, [7] և Եփրեմն ասում է․ «Սակայն ես հարստացել եմ, ինձ համար կարողություն եմ կուտակել, թեկուզ իմ բոլոր գործերում չեն գտնի ոչ մի անիրավություն, որը մեղք լինի»։ (Սինոդական թարգ․)
Ըստ մարգարեի՝ Աստծու ժողովուրդ լինելու փոխարեն Իսրայելը դարձել է քանանացի (վաճառական), որն իր առջև խաբեության և բռնության ճանապարհով հարստանալու և շահույթ ստանալու նպատակ է դրել։ Միևնույն ժամանակ Իսրայելի կուրությունն այնքան մեծ է, որ խաբեության միջոցով հարստություն ձեռք բերելը նա ոչ մի անօրինություն և մեղավորություն չի համարում (Ղևտ․ 19։36, Բ Օր․ 25։13−16)։ «Քանանացի» բառի փոխարեն եբրայերենում «Քանան» է (նույն տարբերակով է նաև սլավոներենում)․ որպես հատուկ անուն «Քանան»−ը Աստվածաշնչում օգտագործվում է քանանացիների երկիրը և ժողովրդին նշելու համար (Ելք 15։15, Թվեր․ 13։29)։ Քանի որ Քանանի բնակիչները, հատկապես փյունիկեցիները, հիմնականում զբաղվում էին վաճառականությամբ, ուստի «քանան» բառը հասարակ անվան (վաճառող, առևտրական) իմաստ է ստացել (Ես․ 23։8, Սոփ․ 1։11)։
«Ինձ համար կարողություն (եբրայերեն՝ «on» ) եմ կուտակել» բառերի փոխարեն սլավոներենում «հանգիստ գտա» տարբերակն է։ Ինչպես ենթադրում է Շլեյսները, Յոթանասնիցը «on»−ը ծագեցրել է արաբերեն արմատից և թարգմանել է որպես «αναψυχή»։ Համարի ավարտը Յոթանասնիցը թարգմանել է 3−րդ դեմքով։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Անիրաւութեան կշեռքը Քանանի ձեռքում է, եւ նա սիրեց բռնանալ:
(Ովսեե 12։8․ Արարատ թարգ․) Վաճառական է, որի ձեռքին խաբեության կշեռք կա. նա սիրում է հարստահարել։
(Գրաբար) Կշիռք անիրաւութեան ի ձեռս Քանանու, և սիրեաց յաղթահարել։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: