Ովսեեի մարգարեության մեկնություն 14:2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Դարձի՛ր, Իսրայե՛լ, քո Տեր Աստծուն, քանզի դու ընկար քո չարության պատճառով։ (Սինոդական թարգ․) [2]
   
    Բնագիր տեքստի «Դարձի՛ր, Իսրայե՛լ» արտահայտությունը ամբողջապես և լիարժեքորեն Աստծուն դառնալու մասին գաղափար է տալիս։

    «Ընկար (kaschalքո անօրենության պատճառով»․ խոսքը ոչ թե բարոյական անկման, այլ Իսրայելի ընդհանուր անկման մասին է։

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Դարձի՛ր, Իսրայէ՛լ, դէպի քո Տէր Աստուածը, քանի որ տկարացար քո անօրէնութիւնների մէջ:
(Ովսեե 14։1․ Արարատ թարգ․) Ո՛վ Իսրայել, Տիրոջը՝ քո Աստծո՛ւն դարձիր, որովհետև դու սայթաքել ես քո անօրենության պատճառով։
(Գրաբար) Դա՛րձ Իսրայէլ առ Տէր Աստուած քո. զի տկարացա՛ր յանօրէնութիւնս քո։