Ովսեեի մարգարեության մեկնություն 14:5

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ես պիտի բժշկեմ նրանց խոտորումը և սիրեմ նրանց բարեհաճությամբ, որովհետև Իմ բարկությունը հեռացավ նրանցից։ (Սինոդական թարգ․) [5]
   
    «Պիտի բբժշկեմ նրանց խոտորումը («meschubotam»՝ հավատուրացություն), սիրեմ նրանց բարեհաճությամբ»։ Յոթանասնիցն ընթերցել է «moschubotam» և այդ պատճառով էլ «կվերականգնեմ նրանց բնակավայրերը» տարբերակով է թարգմանել: Այստեղ նկատի է առնվում գերությունից հետո իսրայելական բնակավայրերի վերականգնումը։

      «Բարեհաճությամբ» («nedavam»՝ կամովի) բառի փոխարեն սլավոներենում «ակնհայտորեն» (δμολίγως) է, այսինքն՝ այնպես, որպեսզի բոլորը տեսնեն և իմանան, որ յուրահատուկ կերպով կսիրեմ։

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Կը վերականգնեմ նրանց բնակարանները եւ ամբողջ սրտով կը սիրեմ նրանց, որովհետեւ անցաւ նրանց դէմ ունեցած իմ բարկութիւնը:
( Ովսեե 14։4․ Արարատ թարգ․) Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ, որովհետև իմ բարկությունը շրջվել է նրանցից։
(Գրաբար) Բժշկեցից զբնակութիւնս նոցա. և սիրեցի՛ց զնոսա համօրէն. զի դարձա՛ւ բարկութիւն իմ ի նոցանէ։