Ովսեեի մարգարեության մեկնություն 7:1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Երբ Ես բժշկում էի Իսրայելին, բացահայտվեց Եփրեմի անիրավությունը և Սամարիայի չարագործությունը․ քանզի նրանք խաբեությամբ են վարվում, և գողը մտնում է, և ավազակը թալանում է փողոցներում։ (Սինոդական թարգ․)[1]
   
    «Երբ Ես բժշկում էի Իսրայելին, բացահայտվեց Եփրեմի անիրավությունը»։ Մարգարեն ցանկանում է ասել, որ որքան էլ Տերը տարբեր միջոցներ էր օգտագործում ուղղելու թե՛ ժողովրդին և թե՛ ժողովրդական կառուցվածքները հոգևոր-բարոյական ապականությունից, միևնույն է, նրա մեղքերն ավելի վառ կերպով էին արտահայտվում։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Իսրայէլին բժշկելիս ի յայտ կը գան Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները, քանի որ սխալ բաներ արեցին. գող կը մտնի նրա տուն, իսկ աւազակը կը թալանի նրա ճանապարհներին.
(Արարատ թարգ․) Երբ Իսրայելին պիտի բուժեի, հայտնի դարձան Եփրեմի անօրենությունը և Սամարիայի չարությունները, որովհետև նրանք նենգաբար են գործում, գողը ներս է մտնում, ավազակների խումբը դրսում կողոպտում է։
(Գրաբար) Ի բժշկել ինձ զԻսրայէլ. և յայտնեսցին չարիքն Եփրեմայ և չարիքն Շամրնի, զի արարին ստութիւն. գո՛ղ մտցէ առ նա, և աւազակ մերկացուսցէ ի ճանապարհս նորա։