Ա. Պ. Լոպուխին (†1904)
Երբ նրանք ելնեն, Ես նրանց վրա կգցեմ Իմ ցանցը, երկնքի թռչունների պես կիջեցնեմ նրանց և կպատժեմ նրանց այնպես, ինչպես որ լսեց նրանց ժողովը։ (Սինոդական թարգ․)[12]
Մարգարեն շարունակում է 11−րդ համարում սկսած համեմատությունը։ Այն ժամանակ, երբ Իսրայելը օգնության համար կդիմի հեթանոս ժողովուրդներին, Տեր Աստված, թռչնորսների պես ցանց կգցի նրա վրա և թռչնի պես նրան «կիջեցնի», այսինքն՝ ազատությունից գերության կտանի։
«Կպատժեմ նրանց այնպես, ինչպես որ լսեց նրանց ժողովը»․ միտքն այն է, որ պատիժը լինելու է՝ համաձայն Օրենքում (Ղևտ․ 26։14, Բ Օր․ 28։15) և մարգարեական խոսքերում (Դ Թագ․ 17։23, Բ Մնա․ 24։18, 19) եղած սպառնալիքների։
«Ինչպես որ լսեց նրանց ժողովը» բառերի փոխարեն սլավոներեն տեքստում «իրենց նեղության համբավով» տարբերակն է։ Ենթադրում են, որ «adatam»՝ նրանց ժողովը, բառերի փոխարեն Յոթանասնիցն ընթերցել է «zarafam»՝ նրանց նեղությունը։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ուր էլ որ գնան, նրանց վրայ կը գցեմ իմ ցանցը, երկնքի թռչունների նման ցած կը բերեմ նրանց եւ կը պատժեմ նրանց իրենց գլխին գալիք նեղութեան լուրով:
(Արարատ թարգ․) Երբ գնան, ես իմ ցանցը պիտի տարածեմ նրանց վրա, նրանց երկնքի թռչունի պես պիտի իջեցնեմ և նրանց պիտի պատժեմ, ինչպես որ ազդարարվել էր նրանց հավաքին։
(Գրաբար) Ո՛ւր և երթայցեն՝ արկի՛ց ի վերայ նոցա զվարմ իմ, և իբրև զթռչունս երկնից իջուցից զնոսա. և խրատեցից զնոսա համբաւով նեղութեան նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: