Ովսեեի մարգարեության մեկնություն 8:4

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Նրանք առանց Ինձ թագավորներ նշանակեցին, իշխաններ կարգեցին, սակայն առանց Իմ գիտության, իրենց արծաթից և իրենց ոսկուց իրենց համար կուռքեր պատրաստեցին․ այստեղից էլ՝ կործանումը։ (Սինոդական թարգ․)[4]
   
    Մարգարեն այն հանցանքներն է նշում, որոնց համար Իսրայելը պետք է պատիժ կրի։ Դրանք են՝ Դավթի տնից հեռացումը (կամ Դավթի տան անկումը), ինքնագլուխ իրենց համար թագավորներ ու իշխաններ նշանակելը, ինչպես նաև հորթերի պաշտամունք ներմուծելը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Անձամբ թագաւորներ կարգեցին, բայց ոչ իմ միջոցով. տիրեցին, բայց ցոյց չտուեցին ինձ, իրենց արծաթից ու ոսկուց կուռքեր շինեցին իրենց, որպէսզի կործանուեն:
(Արարատ թարգ․) Նրանք թագավոր կարգեցին, բայց ոչ ինձնով, իշխաններ կարգեցին, բայց ես չիմացա. իրենց արծաթով և իրենց ոսկով իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի բնաջնջվեն։
(Գրաբար) Անձամբ թագաւորեցին՝ և ո՛չ ինև. տիրեցին և ո՛չ ցուցին ինձ. զարծաթ իւրեանց և զոսկի արարին իւրեանց կուռս զի սատակեսցին։