Միքիայի մարգարեության մեկնություն 4։11

Ա․ Լոպուխին

Իսկ այժմ ըդդեմ քեզ բազում ժողովուրդներ են հավաքվել և ասում են․ «թող այն պղծվի, և թող մեր աչքը տեսնի Սիոնը»։ (Սինոդական թարգ․)[11]
   

   Մարգարեն անդրադառնում է ժողովրդի ներկա վիճակին և մատնանշում է այն, թե ինչպես են ժողովրդին վերաբերվում նրա թշնամիները։ «Թող պղծվի», այսինքն` պղծվի մարդկային արյունով, պատերազմի ժամանակ թափված արյունով, ամբողջությամբ ոչնչացվի, Վուլգաթայում «lapidetur» է, այսինքն` թող պոռնիկի պես քարկոծվի։ Յոթանասնիցը բնագրի իմաստը ազատորեն է փոխանցել. «ἐπιχαροὺμεθα» (սլավոնրեն` «կուրախանանք»)։ «Թող մեր աչքը տեսնի Սիոնը». մարգարեն ցանկանում է մատնանշել Սիոնի կործանման առիթով թշնամիների չարախնդությունը։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ահա հաւաքուեցին քեզ վրայ բազում ժողուվուրդներ, որոնք ասում էին. «Եկէ՛ք ոտնահարենք նրան, եւ մեր աչքերը թող տեսնեն Սիոնի անկումը»:
(Արարատ թարգ․) Հիմա քո դեմ շատ ազգեր են հավաքվել, որոնք ասում են. «Թող պղծվի, և մեր աչքերը թող ընկնեն Սիոնի տեսարանի վրա»։
(Գրաբար) Եւ արդ ժողովեցան ի վերայ քո ազգք բազումք. որք ասէին. Եկայք ոտնհա՛ր լիցուք, և տեսցեն աչք մեր ի վերայ Սիոնի