Միքիայի մարգարեության մեկնություն 4։6

Ա․ Լոպուխին

6-7․ Այդ օրը, ասում է Տերը, կհավաքեմ կաղին և կհամախմբեմ աքսորվածին և նրանց, որոնց վրա Ես աղետ եմ ուղարկել։ [6] Եւ կաղին պետք է մնացորդ դարձնեմ, և հեռու տարածվածին՝ հզոր ժողովուրդ, և այսուհետև մինչև հավիտյան Տերը կթագավորի նրանց Սիոն լեռան վրա։ (Սինոդական թարգ․)
   
   6−8−րդ համարներում մարգարեն ամբողջացնում է 1−4−րդ համարների միտքը և բացատրում է, թե ապագայում ինչպիսին է լինելու հենց հրեա ժողովրդի վիճակը։ Ժողովուրդը հոտից հետ ընկած հիվանդ (կաղ) ոչխարների, այսինքն` ծայրահեղ աղետալի վիճակի է հասնելու։ Տերը բարի հովվի նմանությամբ հավաքելու է ցրված ոչխարներին։ Սակայն հովվի ձայնին բոլորը չեն հետևելու․ հավաքվելու է միայն մնացորդը, որի վրա էլ թագավորելու է Տերը։ Սակայն այդ մնացորդը, չնայած իր փոքրաքանակությանը, իր ներքին էությամբ կարող է «հզոր ժողովուրդ» անվանվել։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Այն օրը, - ասում է Տէրը, - կը հաւաքեմ ցրուածներին եւ հեռացածներին, կ՚ընդունեմ նաեւ մերժուածներին,
(Արարատ թարգ․) «Այդ օրը,- ասում է Տերը,- պիտի ժողովեմ կաղացողին և պիտի հավաքեմ աքսորվածին, նաև նրան, որին տրտմեցրել եմ։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ ասէ Տէր, ժողովեցից զմանրեալն, և զհեռացեալն ընկալա՛յց՝ և զորս մերժեցին.