Ա․ Լոպուխին
Ինչի՞ համար ես դու այժմ այդքան բարձր աղաղակում։ Մի՞թե դու թագավոր չունես։ Կամ մի՞թե կորել է ձեր խորհրդականը, որ քեզ ծննդկանի պես ցավ է բռնել։ (Սինոդական թարգ․)[9]
9−10−րդ համարներում մարգարեն խոսում է ժողովրդին սպասվող աղետների՝ քաղաքի գրավման և ժողովրդի գերության տարվելու մասին։ Մարգարեն կարծես թե լսում է ժողովրդի աղաղակներն ու վայնասունները։ Եբրայերեն «ինչի՞ համար ես դու այժմ այդքան բարձր աղաղակում («harij rea»)» արտահայտության փոխարեն սլավոներենում, համաձայն հունարենի տեքստի, «և հիմա ամենքը ճանաչեցին չարը» տարբերակն է, քանի որ Յոթանասնիցը, ակնհայտորեն, «thedii (ծագում է «jadah−ճանաչել» բառից) rа» է ընթերցել։ «Մի՞թե դու թագավոր չունես»․ մարգարեի հարցը հասկացվում է (Կեյլ, Յունգերով) կա՛մ որպես ողբի պատճառի (թագավորի վախճան) մասին ենթադրություն, կա՛մ էլ հեգնական իմաստով` որպես այն բանի մատնանշում, որ թագավորը նույնպես, այսինքն` արտաքին ուժը, որի վրա ժողովուրդն այդքան հույս էր դրել, չի պաշտպանի նրան (Նովակ)։ «Կամ մի՞թե կորել է ձեր խորհրդականը» (Յոթանասնիցում «Boulh» է, սլավոներենում` «խորհուրդ»)․ պետական խորհրդականները, ինչպես երևում է աստվածաշնչյան ցուցումներից (Բ Թագ․ 15։12, Գ Թագ․ 12։1−7, Ա Մնաց․ 27։32−33, Ես․ 1։26, 3։3), Հուդայի թագավորությունում բավականին կարևոր նշանակություն ունեին․ թագավորի մոտ էին և ազդում էին ժողովրդական կյանքի ողջ ընթացքի վրա։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Իսկ արդ, ինչո՞ւ չար գործեցիր, միթէ դու թագաւոր չունէի՞ր, կամ կո՞րաւ քո խորհրդատուն, քանի որ սաստկացաւ քո երկունքը ծննդկանի պէս:
(Արարատ թարգ․) Հիմա ինչո՞ւ ես բարձրագոչ գոռում. թագավոր չկա քո մեջ, կամ թե խորհրդականդ չքացա՞վ, որ քեզ ծննդկանի պես ցավ է համակել։
(Գրաբար) Եւ արդ ընդէ՞ր ծանեար զչար. միթէ թագաւոր ո՞չ գոյր քո, կամ թէ խորհուրդն քո կորեա՞ւ. զի սաստկացան երկունք քո իբրև զծննդականի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: