Միքիայի մարգարեության մեկնություն 7։7

Ա․ Լոպուխին

Իսկ ես Տիրոջը կնայեմ, կապավինեմ իմ փրկության Աստծուն. իմ Աստվածը կլսի ինձ։ (Սինոդական թարգ․)[7]
   
   7−րդ համարում խոսքը անձնավորված Սիոնի կամ Սամարիայի անունից է։ Մարգարեն Աստծո ողորմածության վերաբերյալ իր ունեցած հույսն է արտահայտում, որը դրսևորվելու է՝ չնայած ժողովրդի այլասերվածությանը։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ:
(Արարատ թարգ․) Բայց ես, ես Տիրոջն եմ նայում, կսպասեմ իմ փրկության Աստծուն. ինձ պիտի լսի իմ Աստվածը։
(Գրաբար) Այլ ես Տեառն ակն կալայց. Սպասեցից Աստուծոյ փրկչի իմոյ, և լուիցէ՛ ինձ Տէր Աստուած իմ։