Ա․ Լոպուխին
Բարի է Տերը, ապաստան է վշտի օրում, և ճանաչում է Իրեն ապավինողներին։ (Սինոդական թարգ․)[7]
Այստեղ Տեր Աստծու պաշտպանությունը փնտրող բարեպաշտների հանդեպ Նրա բարության և ողորմածության մատնանշումը, մի կողմից, այն մասին է վկայում, որ Աստծո բարկությունը բարոյական հիմք և էթիկական բնույթ ունի, և ամենևին տարերային կործանիչ ուժ չէ։ Իսկ մյուս կողմից՝ կտրուկ հակադրություն է առաջանում անօրեն ասորեստանցիների հանդեպ Աստծո գալիք անողոք դատաստանի և Նրա բարության ու ողորմածության միջև։ Այս երկու կողմերը՝ Աստծո բարկությունն ու ողորմածությունը, այսինքն՝ Ասորեստանը և Հուդան, մարգարեին ներկայացվում են իր գրքի ողջ բովանդակությամբ։ 7−րդ համարում անչափ վեհ ու փառահեղ է ներկայացվում ամենազոր և ամենաարդար Տեր Աստծու բարկության նկարագրությունից Նրա բարության պատկերմանը անցնելը։ Այն անդիմադրելիորեն ազդում է ընթերցողի հոգու վրա՝ նրանում, մեծ և կործանարար փոթորկի տեսարանից հետո նրբորեն ինչ−որ շնորհով լցված զովության տպավորություն առաջացնելով (Գ Թագ․ 19։11, 12, Բացատրական Աստվածաշունչ, հտ․ II, էջ 459, 460), որն էլ Աստծո օգնության և պաշտպանության ամուր հույս է արթնացնում (Սաղմ․ 31։1−4, 91։1−4)։ Սակայն մարգարեն, «ցույց տալով, թե (Տեր Աստված) որքան լավ է տրամադրված իրենց վրա դրված պատիժներին համբերողների և ոչ մի աստվածընդդեմ բան չասողների հանդեպ, կրկին ամբարիշտների պատժի մասին է խոսում» (երանելի Թեոդորոս, «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 9)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին:
(Արարատ թարգ․) Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում իրեն ապավինողներին,
(Գրաբար) Քաղցր է Տէր որոց սպասեն նմա յաւուր նեղութեան. եւ ճանաչէ զերկիւղածս իւր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: