Գիրք` 17. Նէեմի

Ներածութիւն

   
   Նէեմիի գիրքը Եզրասի գրքի շարունակութիւնն է կազմում։ Սկզբնապէս սրանք մեկ գրքի մէջ էին առնուած։ Գիրքը պարունակում է անհատական փաստաթղթեր, որոնք կարելի է նկատել որպէս հէնց իր՝ Նէեմիի յիշողութիւնները։
   Աշխարհական Նէեմին, լինելով Եզրաս քահանայի ժամանակակիցը եւ բարձրաստիճան մի պաշտօնեայ պարսից արքայից արքայ Արտաշէսի արքունիքում, թոյլատուութիւն է ստանում իր տիրոջից՝ վերադառնալու Երուսաղէմ, որպեսզի զբաղուի իր հայրենիքի քաղաքական, տնտեսական եւ ընկերային կեանքի վերաշինութեան գործով։ Հասնելով այնտեղ, չնայած որոշ հակառակորդների ընդդիմութեանը, նա պաշտպանութիւն է գտնում բազմաթիվ հայրենակիցների կողմից եւ նրանց հետ միասին վերակառուցում Երուսաղէմի պարիսպները։ Այնուհետեւ կրօնական հանդիսաւոր մի արարողութեան ժամանակ անցնում է Եզրասի կողմը։ Այդ արարողութեան ընթացքում Եզրասը մի ընթերցանութիւն է կատարում Աստծու Օրէնքի մասին։ Ղեւտացի քահանաները բացատրում են այն եւ հաւանաբար թարգմանում նրանց համար, ովքեր չէին հասկանում եբրայերէն, եւ այսպիսով ժողովուրդը վերանորոգում է իր պարտաւորութիւնները Աստծու հանդէպ։
   Նէեմին ձեռնամուխ է լինում կրօնական բնոյթի մի շարք բարեփոխութիւնների։ Յանձին նրա ընթերցողը տեսնում է գործարար, նախաձեռնող, համարձակ, մշտապես աղօթքի զօրութեանն ապավինող ազնիւ ու քաջարի մի մարդու։