Բարուքի գիրքը մեզ ներկայանում է որպէս Երեմիա մարգարէի քարտուղարի երկը (վեցերորդ դարի սկզբին ն․ Ք․) սակայն այն խմբագրված պէտք է լինի երկրորդ դարից առաջ։ Այս գործը Բարուքի գրչին վերագրելը գրական մի հնարանք է, որ շատ սովորական է եղել այդ դարաշրջանում։
Գրուածքը բաղկացած է չորս անկախ մասերից, որոնք անհրաժեշտօրէն նոյն հեղինակին չեն պատկանում։
Առաջին մասը ներածութիւն է, ուր որոշակիօրեն նշւում է, թէ գիրքը (որը հրեայ աքսորականների կողմից Բաբելոնից է ուղարկուել) ինչպիսի պայմաններում պէտք է ընթերցուի Երուսաղէմում մեղքերի խոստովանութեան արարողութեան ժամանակ։
Երկրորդ մասը կազմում է հէնց մեղքերի խոստովանութեան հատուածը, որը ներշնչուած է Դանիէլի գրքից եւ որին յաջորդում է աստուածաշնչական բազմաթիւ մէջբերումներով զարդարուած մի աղերսանք։
Երրորդ մասը մի խորհրդածութին է իմաստութեան մասին։
Չորրորդ եւ վերջին մասը Երուսաղէմին ուղղուած քաջալերական մի ճառ է։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: