ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿՈՒԱԾ ՀՐԵԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
471 Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղէմում ու վիճակ գցեցին, որ տասից մէկը, ում էլ ընկնի վիճակը, մնայ սուրբ քաղաք Երուսաղէմում, իսկ մնացեալ իննը գնան միւս քաղաքները:
2․ Ժողովուրդն օրհնեց այն մարդկանց, ում վիճակուեց մնալ Երուսաղէմում:
3․ Սրանք են երկրի իշխանները, քահանաները, ղեւտացիները, նաթանացիները եւ Սողոմոնի ծառաների որդիները, որոնք բնակուեցին Երուսաղէմում:
4․ Ովքեր մնացին Երուսաղէմում, Յուդայի ազգից եւ Բենիամինի ազգից էին:
Յուդայի որդիներից սրանք են. Օզիայի որդի Աթեէն, Զաքարիայի որդին, Սամարիայի որդին, Սափատիայի որդին, Մանէելի որդին:
5․ Փարէսի ու Մալասիայի որդիներից՝ Բարուքի որդին, Ալազի որդին, Օզիայի որդին, Ադիայի որդին, Յովարիբի որդին, Զաքարիայի որդին, Ելոնի որդին:
6․ Փարէսի բոլոր որդիները, որոնք մնացին Երուսաղէմում, չորս հարիւր վաթսունութ զօրաւոր այրեր էին:
7․ Սրանք են Բենիամինի որդիները. Մեսելոմի որդի Սելոնը, Յովադի որդին, Փադայի որդին, Կոլիի որդին, Մաասայի որդին, Աթիէլի որդին, Յեսուի որդին:
8․ Ապա՝ Դեբէին, Սելէին. բոլորը՝ ինը հարիւր քառասունութ մարդ:
9․ Զեքրիի որդի Յովէսը առաջնորդ եւ վերակացու էր նրանց վրայ, իսկ Ասանի որդի Յուդան քաղաքի երկրորդն էր:
10․ Քահանաներից սրանք են. Յովարիբի որդի Ագդիդը, Իաքինը,
11․ Սարիան, Ելքիայի որդին, Մեսուլամի որդին, Սադոկի որդին, Մարաւոթի որդին եւ Ետոբի որդին: Սրանց տները Տիրոջ տաճարի մօտ էին:
12․ Սրանց եղբայրներն էին, որ անում էին Տիրոջ Տան սպասաւորութեան գործը. բոլորը՝ ութ հարիւր քսաներկու մարդ: Նաեւ՝ Ամասիայի որդի Փալայիայի որդի Երոմի որդի Ադային, Զաքարիայի որդին, Փասէուրի որդին, Մելքիայի որդին
13․ եւ նրանց եղբայրները՝ տոհմերի իշխանները, բոլորը՝ երկու հարիւր քառասուներկու մարդ: Նաեւ՝ Եզրիէլի որդի Ամասիան
14․ եւ ամէն ինչով զօրաւոր նրա եղբայրները քսանութ հոգի էին: Նրանց առաջնորդն ու վերակացուն էր Զեքրիէլը, որ մեծ իշխաններից էր:
15․ Ղեւտացիներից՝ Ասուբի որդի Սամէիան եւ Եզրոմի որդին:
17․ Մաթանացիներից՝ Միքայի որդին, Յորէբի որդին եւ Սամուի որդիները՝ երկու հարիւր եօթանասունչորս մարդ:
19․ Դռնապաններից՝ Ակուբը, Տելամին եւ նրա եղբայրները՝ հարիւր եօթանասուներկու մարդ:
22․ Ղեւտացիների առաջնորդներն ու վերակացուները, որոնք մնացին Երուսաղէմում, սրանք են. Բանիի որդի Ազան, Ասաբիայի որդին, Մատթանի որդին եւ Միքայի որդին, որոնք Ասափի որդիներից էին: Սրանք երգիչներ էին եւ մնացին Տիրոջ Տան մօտ,
23․ որովհետեւ թագաւորը հրաման էր տուել նրանց այնտեղ լինել եւ անխափան սպասաւորել:
24․ Իսկ Մեսիզաբիւլի որդի Փաթաւան, որը Յուդայի որդի Զարեհի որդիներից էր եւ թագաւորի մօտ ամէն ինչում վստահուած պաշտօնեայ,
25․ բնակւում էր իր ագարակում:
Յուդայի որդիներից, որոնք հաստատուեցին Կարիաթարբայում, Յեսուն եւ Բերսաբէէն էին: Իսկ միւսները բնակւում էին Լաքիսում
30․ եւ իրենց ագարակներն ունէին Բերսաբէէի շրջակայքում:
31․ Բենիամինի որդիները հաստատուեցին Գաբայից մինչեւ Մաքմաս:
36․ Ղեւտացիների բաժինը Յուդայի եւ Բենիամինի գաւառներում էր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: