Գիրք` 20. Տոբիթ

Գլուխ 9

ՌԱՓԱՅԷԼԸ ԲԵՐՈՒՄ Է ԱՐԾԱԹԸ
   
1. Տուբին կանչեց Ռափայէլին եւ ասաց նրան.
3. «Եղբա՛յր Ազարիա, դու հետդ վերցրո՛ւ մի պատանի եւ երկու ուղտ ու գնա՛ Մարաց Ռագիւս քաղաքը՝ Գաբայէլի մօտ, եւ պահելու տրուած արծաթը բե՛ր ինձ. հետդ առնելով հարսանիք կը բերես նաեւ իրեն՝ Գաբայէլին,
4. որովհետեւ Ռագուէլը երդուեց, թէ՝ «Քեզ չեմ արձակի»:
5. Այժմ իմ հայրն օրերն է հաշւում: Եթէ ուշանանք, շատ կը վշտանայ ու կը տրտմի»:
6. Ռափայէլը գնաց եւ իջեւանեց Գաբայէլի մօտ, նրան տուեց մուրհակը: Գաբայէլը բերեց արծաթի կնքուած պարկերը ու տուեց նրան:
12. Եւ առաւօտեան կանուխ նրանք գնացին հարսանիք: Տուբին ուրախացաւ իր կնոջ հետ: