12․ Երկնքում և երկրում, տեսանելի և անտեսանելի.

Որ ինչ յերկինս և յերկրի, երևելիք և աներևոյթք.

 

Տեսանելի են տարրերն ու սրանց մասերը, իսկ  անտեսանելի  են  երկինքը  և  սրանում գտնվող  իմանալի  էությունները,  ինչպես ասում է առաքյալը. «Թե աթոռները, թե տերությունները» և տրված մնացած անունները (տե՛ս Կողոս. 1:16)` ըստ այսմ. «Նրա ձեռքերը ստեղծեցին երկնքի զորքերը» (Օսեե 13:4):

Այնուհետև  հավատի  այս  հանգանակի խոսքերի կարգը հասնում է Հոր Միածին Խոսքի`  մարդուն  հատուկ  տնօրինությունների խորհրդին` ըստ Ավետարանի հավաստման. «Խոսքը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհ. 1:14): Իսկ այստեղ [ասվում է]. Որ մեզ` մարդկանց, և մեր փրկության համար [երկնքից] իջնելով` մարմնացավ, մարդացավ.

 

Հաջորդը՝

13․ Որ հանուն մեզ՝ մարդկանց և մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ,

Նախորդը՝

11․ Որով ամեն ինչ ստեղծվեց.