1․ Եւ առաքեաց Յեսու որդի Նաւեայ ի Սատիմայ երկուս երիտասարդս լրտեսել զերկիրն Գաղտ. եւ ասէ, ելէք լրտեսեցէք զերկիրն եւ տեսէք զԵրիքով: Եւ գնացեալ երկու երիտասարդքն եկին յԵրիքով. եւ մտին ի տուն կնոջ պոռնկի` որում անուն էր Ռաաբ. եւ անդ կալան աւթեվանս:
2․ Ազդ եղեւ թագաւորին Երեքովի, եւ ասեն. ահա արք մտեալ են այսր զցայգ յորդւոցն Իսրայէղի լրտեսել զերկիրն:
3․ Եւ առաքեաց թագաւորն Երեքովայ` եւ ասէ ցՌաաբ. Հան այսր զարստ մտեալս առ քեզ` որ եկին ի տուն քո զցայգ, զի լրտեսեալ զերկիրս ամենայն եկին:
4․ Եւ առեալ կնոջն զերկոսին արսն թագոյց զնոսա. եւ խաւսեցաւ ընդ նոսա եւ ասէ. մտին առ իս արքն, եւ ես ոչ գիտէի ուստի իցեն.
5․ եւ ընդ առնուլ դրանն ընդ աղջամուղջսն ելին արքն արտաքս` եւ ես ոչ գիտեմ յո գնացին
արքն. պնդեցարուք ստէպ զհետ նոցա` թերեւս հասանիցէք նոցա:
6․ Եւ նա էհան զնոսա ի տանիս, եւ թագոյց զնոսա ընդ հրձամբք` զոր դիզեալ էր իւր ի տանիս կտաւոյ:
7․ Եւ պնդեցան արքն զկնի նոցա զճանապարհս Յորդանանու ի հունն, եւ դուռն փակեցաւ: Եւ եղեւ իբրեւ ելին խնդրակքն զհետ նոցա.
8․ եւ մինչչեւ ի քուն մտեալ էր նոցա, ելաւ նոսա ինքն ի տանիսն, եւ ասէ ցնոսա:
9․ Գիտեմ զի ետ Տէր ձեզ զերկիրս. քանզի անկաւ ահ ձեր ի վերայ մեր, եւ զի հաշեցան ամենեքեան որ բնակեալ էին յերկրիս յայսմիկ յերեսաց ձերոց.
10․ քանզի լուաք եթէ ցամաքեցոյց Տէր զծովն Կարմիր յերեսաց ձերոց, յելանելն ձեր յԵգիպտոսէ, եւ զոր ինչ արարէք ընդ երկուս թագաւորսն Ամուրհացւոց, որ էին յայնկոյս Յորդանանու ընդ Սէհովն եւ ընդ Ովգ` զորս սատակեցէքն:
11․ Եւ իբրեւ լուաք մեք` զարհուրեցաք սրտիւք մերովք, եւ ոչ եւս գոյ շունչ յումեք ի մէնջ յերեսաց ձերոց. զի Տէր Աստուած ձեր` նա է Աստուած յերկինս ի վեր եւ յերկիր ի խոնարհ:
12․ Արդ` երդուարուք ինձ ի Տէր Աստուած. Զի առնիցեմ ձեզ ողորմութիւն. եւ արասջիք եւ դուք ողորմութիւն տան հաւր իմոյ. եւ տուք ինձ նշան ճշմարիտ.
13․ եւ ապրեցուցէք զտուն հաւր իմոյ, եւ զմայր իմ եւ զեղբար իմ եւ զքորս իմ, եւ զամենայն տունն նոցա. եւ փրկեսջիք
զանձինս իմ ի մահուանէ:
14․ Եւ ասեն ցնա արքն. անձինք մեր փոխանակ ձեր ի մահ, եթէ ոչ պատմիցէք զբանսզայս ի մէնջ: Եւ նա ասէ. Եղիցի յորժամ մատնեսցէ ձեզ Տէր զքաղաքս, արասջիք ընդ իս ողորմութիւն եւ ճշմարտութիւն:
15․ Եւ կախեաց զնոսա չուանաւ ընդ պատուհանն. քանզի տուն նոցա ի պարսպին էր` եւ ինքն բնակեալ էր ի պարսպին:
16․ Եւ ասէ ցնոսա. զլեռն լեռն անդ գնասջիք, զի պատահեսցեն ձեզ խնդրակքն. եւ թագեսջիք անդ զերիս աւուրս, մինչչեւ` դարձցին խնդրակքն յետոյ ձերմէ. եւ ապա երթիջիք զճանապարհն ձեր:
17․ Եւ ասեն ցնա արքն, քաւեալ եմք մեք յերդմանէդ` զոր երդմնեցուցեր զմեզ:
18․ ահա մեք մտանեմք ի մասն ինչ քաղաքիդ, եւ դիցես նշանակ զլարդ կարմիր, եւ կապեսցես զպատուհանէդ ընդ որ զմեզդ իջուցեր, եւ զհայր քո եւ զմայր քո եւ զեղբարս քո, եւ զամենայն տուն հաւր քո ժողովեսցես առ քեզ ի տունս յայս:
19․ Եւ եղիցի ամենայն որ ելանիցէ ի տանէ քումմէ արտաքս` ինքն անձին իւրում եղիցի պարտաւոր. եւ մեք քաւեալ լիցուք յերդմանէդ քումմէ յայդմանէ: Եւ որ միանգամ լինիցին ընդ քեզ ի տան քում, մեք լիցուք պարտականք` եթէ ձեռն ուրուք մերձեսցի ի նա:
20․ Ապա թէ մեղանչեսցէ ոք մեզ, եւ յայտնեսցես զբանս մեր զայսոսիկ, քաւեալ լիցուք յերդմանէդ քումմէ յայդմանէ:
21․ Եւ ասէ ցնոսա` եղիցի ըստ բանիդ ձերում, նոյնպէս եւ եղիցի: եւ արձակեաց զնոսա եւ գնացին: Եւ կապեաց նշան ի պատուհանին կարմիր:
22․ եւ գնացին եւ եկին ի լեռնակողմն, եւ կացին անդ զերիս աւուրս, մինչչեւ դարձան խնդրակքն: եւ յուզեցին խնդրակքն զամենայն ճանապարհս` եւ ոչ գտին:
23․ Եւ դարձան ի լեռնէն երկոքին երիտասարդքն եւ իջին ի լեռնէ անտի, եւ անցին յայն կոյս. եւ եկին առ Յեսու որդի Նաւեայ, եւ պատմեցին նմա զամենայն անցսն որ անցին ընդ նոսա:
24․ Եւ ասեն ցՅեսու` թէ մատնեաց Տէր Աստուած մեր ի ձեռս մեր զամենայն երկիրն, եւ զարհուրեցան ամենայն բնակիչք երկրին ի մէնջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: